News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունից տուժած քաղաքացիներից  մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից: «Բուժառուներից մեկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Առաջիկա մեկ շաբաթում որևէ փոփոխության չենք սպասում, քանի որ նա դեռ թունավորման փուլում է գտնվում: Երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. նրանք դեռևս բուժօգնություն են ստանում»,-հայտնում են նախարարությունից: Քննչական կոմիտեից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ նշանակված են մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս ստացված չեն: Պատկան մարմիններից պահանջվել և ստացվում  են գազալցակայանի գործունեությանը, շահագործման թույլատվությանը, ավտանգության ապահովմանը վերաբերվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնք ուսումնասիրության փուլում են: 

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունից տուժած 7 անձ տեղափոխվել էր Երևանի Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: Տուժածներից մեկը՝ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից: Հունիսի 13-ին, մահացել էր վերակենդանացման բաժանմունքում գտնվող քաղաքացիներից մեկը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում «Յակ» ուղղաթիռը վթարի է ենթարկվել․ կա 2 զոհ (ֆոտո)
Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը…
Նորատուսցի Արայի որդու մասնակցությամբ միջադեպից նոր հանգամանքներ են պարզվել
Քննիչի որոշմամբ նշանակվել դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ...
Գիշերը «Օպելը» դուրս է եկել ճանապարհից ու ընկել Հրազդան գետը. Փրկարարները դուրս են բերել վարորդին և 2 ուղեւորներին
Հուլիսի 19-ին, ժամը 01:31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Երեւանում այրվել է կայանված «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ, որոնց վիճակը կայուն ծանր է
Հուլիսի 18-ին, ժամը 21:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան...
Երևանում քամուց ծառը կոտրվել և ընկել է 77-ամյա քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ ծառն ընկել է քաղաքացի Ա․ Ա․-ի (ծնված 1947 թ․) վրա, ում...
Իսպանիայում և Գերմանիայում 4 մարդ է ձերբակալվել՝ «Հըզբոլլահ»-ին կամիկաձե ԱԹՍ-ների բաղադրիչներ մատակարարելու մեղադրանքով
Հետաքննությունը սկսվել է Իսպանիայում...
Ամենաշատ