Պետական մակարդակով քննարկումները բավարար չեն, անհրաժեշտ է, որ տեղական, նահանգային, մարզային օակները եւս ներգրավված լինեն հայ-ամերիկյան համագործակցության մեջ: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման:

«Երբ աշխարհի առաջնորդները խոսում են կլիմայի, մարզային, նահանգային, հմայնքային իշխանություններն են, որ քայլեր են ձեռնարկում անտառային հրդեհների դեմ»,-ասաց նա:

Վերման նաեւ նկատեց, որ ԱՄն-ում 1,5 մլն հայ է ապրում. «Սա թվով երկրորդ ամենամեծ հայկական համայնքն է Հայաստանի դուրս: Հայերը աշխատում, արարում են ԱՄՆ-ում եւ մենք մեծ հարգանք ենք ցուցաբերում հայկական մշակույթի հանդեպ: Այն ավանդույթները, մշակույթը, տոլման, լավաշը, որ հայերն իրենց հետ բերեցին, մեր երկիրն ավելի ուժեղ դարձրեցին: Մենք տեսել ենք ամերիկահայերի, որ հասել են ամենաբարձր դիրքի զինված ուժերի, մենք տեսել ենք նորարարների, որոնք ստեղծել են էլեկտրոնային շերտագրման սարքը: Այնպիսի առաջատար դեմքեր ենք տեսել, ինչպիսիք են Անդրե Աղասին, Քարդաշյանների հայտնի ընտանիքը: Գուցե Քարդաշյանների տեմպին համահունչ չենք կարող ընթանալ, բայց պետք է հպարտությամբ ասեմ, որ մեր ընտանիքում եւս կա ամերիկահայ: Իմ կինը ամերիկահայ է, իսկ ես ծագումով հնդիկ եմ: Մեր ընտանիքը բախտավոր է, որ կարող է երեք երկրի մշակույթ ներկայացնել»,-ասաց Վերման: