News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Իտալացի գեներալ Կլաուդիո Գրացիանոն՝ Իտալիայի ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետն ու ԵՄ Ռազմական կոմիտեի նախկին ղեկավարը (2018-2022թթ.), մահացել է չպարզված հանգամանքներում։ Ինչպես գրել է ANSA գործակալությունը, 70-ամյա զինվորականի մահվան պատճառների շարքում չի բացառվում նաեւ ինքնասպանությունը։

2022թ. Գրացիանոն նշանակվել է Իտալիայի ամենախոշոր նավաշինական ընկերության՝ Fincantieri-ի նախագահ։ Այն կատարում է պատվերներ ինչպես ռազմական, այնպես էլ մասնավոր հատվածի համար՝ զբաղվելով ռազմանավերի, ավիակիրների, սուզանավերի, առագաստանավեի եւ զբոսանավերի արտադրությամբ։

Գրացիանոյի մահվան առիթով ցավակցություններ է հայտնել Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն, որը գեներալի մահն անվանել է «հսկայական կորուստ երկրի համար, որին նա ծառայել է հավատարմորեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ