News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը


Ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու քննարկումները շատ են  եղել, հավատացե՛ք մարդիկ կառչած չեն մանդատներից․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին՝ չե՞ք գտնում, որ ընդդիմությունը խորհրդարանում հարց չի կարող լուծել, իմպիչմենտի գործընթաց չի հաջողվում սկսել, ժամանակը չէ՞ մանդատները վայր դնեն, գուցե քաղաքական ճգնաժամ առաջանա։

«Վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի։ Մանդատները խորքում որևէ նշանակություն չունեն։ Իրենք էլ են ասել, որ մանդատներ վայր դնելու հարցը օրակարգում միշտ էլ կա, կախում ունի թե դրա արդյունավետությունը ո՞րն է լինելու, ի՞նչ ժամանակ, ինչպե՞ս։ Անիմաստ կերպով մանդատ վայր դնելն ինչի՞ է ծառայելու, բայց օրակարգում կա դա, իրենք էլ են հասկանում, թե ինչ վիճակում են գտնվում»,- ասաց Սրբազանը։

Անդրադառնալով ՔԿ կողմից կաշառք բաժանելու մեղադրանքներին՝ Բագրատ Սրբազանն ասաց, որ Արգիշտի Քյարամյանն ու իր կառույցը, դժբախտաբար, մաս են կազմում այս հանցագործ իշխանության ամբողջ գործունեությանը։

«Ընդհանրապես իրավական համակարգն այսօր ծառայում է մեկ մարդու, եթե այդքան արդար են իրենք ոստիկանական բռնությունների հանդեպ ինչո՞ւ որևէ ծպտուն չեն հանում, թե՞ ոստիկանության կանոնագրքում այդպես է գրված։

Գրվա՞ծ է, որ մարդկանց հայր, մայր, ընտանիք ինչ ասես կարող են հայհոյել, գրվա՞ծ է, որ երեխա կծեծեք, կանանց, երեխանների վրա ռումբ կնետեք՝ էն էլ արգելված, գրվա՞ծ են դրանք։ Արգիշտի Քյարամյանը, եթե արդար մարդ է իր քննչական կոմիտեով, ուրեմն նաև դրա հետաքննությունը պետք է անի։ Մեր երկրում քաղաքացիները որևէ կողմից պաշտպանված չեն, և նրանք էլ ենթարկվում են մի մարդու քմահաճույքին՝ ինչ հրամայում են դա էլ անում են, այդ պահին խելքը ինչ փչեց, այդպես էլ անում է իրավապահ համակարգը։ Կարծո՞ւմ են այս բռնաճնշումներով պետք է ճնշե՞ն, չարաչար սխալվում են»,- ասաց նա։

Սրբազանը նշեց, որ երեկ ևս այցելել է հիվանդանոցներ, պետք է կալանավորվածների ընտանիքներին այցելի և, ըստ նրա, ոչ ոք ընկրկելու խնդիր չունի։ «Նույնիսկ ինձ են պարտադրում, ասում՝ հանկարծ որևէ կերպով չնահանջես, որ մեզ հետ նման բան է պատահել, ո՛չ, մենք գիտակցությամբ են գնացել»,- պատմեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Պահանջել են բացել փակագծերը. Տեղեկություններ կան, որ շարժումը հնարավոր է թայմաութ է վերցնում
Բանն այն է, որ 2 շաբաթ առաջվա հանդիպման ժամանակ որոշ գործիչներ ըմբոստացել են քաղաքական խորհրդի...
«Հրապարակ». Հանդիպել բոլորի հետ, բացի Ալիևից
Թե ինչ կապեր ու հարաբերություններ ունենք այդ երկրների հետ, հավանաբար, պետական գաղտնիք է։ Առավել...
«Ժողովուրդ». «Սարգիս Կարոլինա»-ի հիմնադիրը «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10մլն դրամի նվիրատվություն է կատարել
Դա իմ իրավունքն է, ես, ի սրտե, ուրախ եմ, որ օգտակար եմ եղել ինչ-որ բանով...
«Հրապարակ». Ալիևի պահանջը ընթացքի մեջ
Ուշագրավ է, որ Ջուլհակյանը խորհրդի անդամների բազում հարցադրումներին ի պատասխան պնդել է, թե ինքն անձամբ...
«Ժողովուրդ». Բնակարան Կոտայքում, 2,5 մլն դրամ հաշվին, 24 մլն դրամի վարկ. ի՞նչ է հայտարարագրել Սոնա Ղազարյանը
Սոնա Ղազարյանի քաղաքական կարիերան սկսվել է հենց հեղափոխությունից հետո. այն բարենպաստ էր...
«Հրապարակ». Արցախի ներկայացուցչությունում փակ հանդիպում է տեղի ունեցել. ինչ են քննարկել
Շահրամանյանը հայրենակիցներին հորդորել է՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, միասնականություն...
Ամենաշատ