News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Այս գիշեր Լոռու մարզի Ամրակից գյուղում հրդեհից այրված բնակելի տանը երկու ընտանիք էր ապրում: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Ամրակից գյուղի վարչական ղեկավար Մարտին Ալավերդյանը:

«Տներից մեկում մի միայնակ կին էր ապրում՝ 60-63 տարեկան:  Հրդեհից հետո հարևաններն իրենց տուն տարան նրան, սակայն նրա եղբայրներից մեկը մեր գյուղում է ապրում, կարծում եմ՝ նրա տուն կտեղափոխվի: Մյուս տանը մի տղամարդ էր ապրում՝ 35 տարեկան: Մի քանի օրով էր եկելԵրևանից էր եկել, ընտանիքը Երևանում է ապրում: Այսօր՝ հրդեհից հետո զանգեցինք նրա հարազատներին, մայրն ու եղբայրը եկան քաղաք տարան»,-պատմում է գյուղապետը:

«Հրդեհը հարևաններն են նկատել, տղայի տան հատվածում է բռնկված եղել: Հարևանները եկել են, տան տիրուհուն արթնացրել քնից, դուրս բերել փողոց: Հետո փորձել են նաև տղայի տուն մտնել, մտածել են, թե նա նույնպես քնած է, սակայն հրդեհն արդեն տարածված է եղել ու չեն կարողացել տուն մտնել: Առավոտյան կրակը մարելուց հետո պարզվել է, որ նա տանը չի եղել»,-հավելում է Մարտին Ալավերդյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 17-ին, ժամը 01:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ամրակից գյուղում այրվում է բնակելի տուն։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 02։43-ին, մարվել՝ 09:00-ին։ Այրվել է տունը (մոտ 320 քմ):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում և Գերմանիայում 4 մարդ է ձերբակալվել՝ «Հըզբոլլահ»-ին կամիկաձե ԱԹՍ-ների բաղադրիչներ մատակարարելու մեղադրանքով
Հետաքննությունը սկսվել է Իսպանիայում...
Վերին Խոտանանի եկեղեցու մոտակայքում «Կամազ»-ներ են բախվել
Հուլիսի 18-ին՝ ժամը 11:38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
«Շանգրի Լա»-ի մոտ բախվել են «Honda»-ն ու «Nissan X-Trail»-ը. վերջինս բախվել է երկաթե արգելապատնեշներին
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ...
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ ՆԳՆ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական…
Հանձնուքից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր.«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
ՔԿ–ն Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նոր խափանման միջոցի միջնորդություն է ներկայացրել. փաստաբան
ՀՀ քննչական կոմիտեն Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի...
Ամենաշատ