News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Ցանկացած երկիր առաջնորդվում է իր շահերով, 2018-ին ԱՄՆ շահերի մեջ մտնում էր փոխել իշխանություններին, որ հետո Արցախի հարցը սենց լուծենք, հետո պոկենք Հայաստանը Ռուսաստանից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, որ 2018-ին հեղափոխության օրերին ԱՄՆ դեսպանությունը խիստ քննադատում էր ոստիկանության գործողությունները, իսկ հիմա անգամ մեղադրում է ցուցարարներին:

«Հիմա ստիպված, հազարավոր անգամ ասելուց հետո, որ էլ տեղ չկա, անհասկանալի ինչ-որ կոչեր են անում: Իրենք շատ լավ տեսնում են՝ ինչ է կատարվում, ուղղակի իրենց շահերով են առաջնորդվում:

Մեզ թվում է, թե իրենք այս իշխանությանն են պահոմ: Ոչ, իրենք ամերիկյան շահերն են պահում: Իրենց շահը Ռուսաստանից այս տարածաշրջանից հանելն է: Այսօր դրա համար հարմար են այս իշխանությունները, իրենք նրանց պահում են, վաղը կգտնեն ավելի հարմարին, մեկ օրվա մեջ էս մարդուն հանելու են, մյուսին դնելու են: Բզբզալու են, հայտարարություններ են անելու»,-ասաց նա:

Տեսակետին, որ կոնենսուս կա Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու հարցում, Թեւան Պողոսյանն ասաց. «Որովհետեւ այս նույն իշխանությունը սպասարկում է ռուսական շահերը: Կա կոնսենսուս, որ միջանցքը պետք է լինի եւ կա պայքար դրա համար, թե ով է վերահսկելու:  Իրանն ամեն ինչ անում է, որ ճանապարհը լինի իր տարածքով եւ ինքը վերահսկի: Ռուսաստանը ունի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի վերջին կետը դրա մասին է: Արեւմուտքը փորձում է իր դիտորդներին այնտեղ ապահովելով խաղացնի: Թուրքաիան ու Ադրբեջանը մտածում են, ամեն անգամ նոր պահանջներ կդնենք, հետո մի տեղ մի բան էն չի լինի, կխփենք, վերցնենք միջանցքը ու մենք կկանգնենք: Արեւմուտքին ձեռնտու կլինի, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ՌԴ-ին էլ բավարարելու է, քանի որ Ադրբեջան-Ռուսատսան հարաբերություններն են խորացրել: Մենք մեր քայլերով Հայաստանը բախման կետ դարձրեցինք»,- հայտարարեց Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ հնարավոր է նգամ հասնենք նրան, որ պետություն չունենանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ