News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Վանում ավարտվել է Թուրքիայի և Իրանի սահմանին կառուցված անվտանգության պարսպի 173-րդ կիլոմետրանոց հատվածի կառուցումը, իսկ 163-րդ կիլոմետրանոց հատվածում տեղադրվել է 3 շարք փշալար, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

Վանը, որտեղ Իրանի հետ սահմանի ամենաերկար հատվածն է, ուժեղացրել է անվտանգության միջոցառումները՝ կանխելու համար ապօրինի սահմանահատումներն ու մաքսանենգությունը: Իրանի հետ ընդհանուր 163 կիլոմետր երկարություն ունեցող սահմանին կառուցվել է 173 կիլոմետր երկարությամբ անվտանգության պարսպի հատված։

Այս հատվածում տեղադրվել սահմանային անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու նպատակով երեք շարք փշալարեր են։ Վանում ապօրինի սահմանահատումները, մաքսանենգությունն ու ահաբեկիչների ներթափանցումը կանխելու նպատակով ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները։

Սահմանի երկայնքով շարունակվում է անվտանգության պարսպի կառուցումը, որի երկարությունը կազմում է 295 կիլոմետր։ Սպաներն արդեն 173 կիլոմետրանոց հատվածի երկայնքով բետոնե պատ են տեղադրել և այժմ աշխատում են մնացած հատվածների վրա: Պարսիպը կառուցվում է անօրինական գործողությունների և ահաբեկիչների ներթափանցումը կանխելու միջոցառումների շրջանակում։

Սահմանապահ բրիգադները երեք շարք փշալարեր են տեղադրել 163 կմ երկարությամբ բետոնե պատի երկայնքով, փորել 347 կիլոմետր խրամատ, միաժամանակ վերականգնում են վնասված տարածքները: Անվտանգության ուժերը իրենց վերահսկողության տակ գտնվող սահմանագիծը հսկում են 24/7 ռեժիմով։

Այդ նպատակով կիրառվում են շարժման սենսորներ, ջերմազգայուն տեսախցիկներ, գիշերային տեսողության հեռադիտակներ, օպտիկական աշտարակներ և անվտանգության պարիսպ։ Անօդաչու թռչող սարքերի և այլ սարքավորումների օգնությամբ անվտանգության ուժերը արագ արձագանքում են անօրինական գործողություններին՝ փորձելով կանխել սահմանահատումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ