News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Այսօր, երբ հայտնի դարձավ, որ իշխող խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցելու օրենքի ուժով հրավիրված ազգային ժողովի արտահերթ նիստին, մի քանի ուղիղ ու շիտակ հարց ուղղելու անզսպելի ցանկություն է առաջացել ընդդիմադիր երկու խմբակցությունների հարգելի պատգամավորներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները։ Ինչի՞ համար։ Սին խոստումների և անպտուղ ու անիրականանալի հույսերի համա՞ր։ Այն անկարողության և անօգնականության համար, որ դուք անընդհատ դրսևորու՞մ եք «անհարմար» իրավիճակներում:

Չեք գիտակցու՞մ, որ Բագրատ Սրբազանի կողմից հունիսի 9-ին հայտարարված իմպիչմենտի իրականացման համար անհրաժեշտ ձեր՝ անբավարար ստորագրությունների և դրան հաջորդած «ուղերձային» անիմաստ ու անիրական գործողությունների պատճառով ծագած ճգնաժամը վկայում է ՁԵՐ «ռոմանտիկ» ակնկալիքների և փաստացի հնարավորությունների միջև խորը անջրպետի մասին։

Դու՛ք, դատարկ դահլիճում մենակ մնացած ընդդիմադիր պատգամավորնե՛րդ, այսօր վստահաբար հանդես եք գալու մեղադրանքներով, բողոքներով և պաթոսով լի ելույթներով՝ դիմելով ֆանտոմային լսարանին։ Ձեր խոսքերը խրոխտ ու բարձր են հնչելու, բայց դատարկ դահլիճի արձագանքը ընդգծելու է ձեր խոսքերի ու ջանքերի անիմաստ և ապարդյուն լինելը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՔՊ-ում ռիսկեր են տեսնում
Թեման դեռ անցած հինգշաբթի էր ՔՊ-ում քննարկվել։ Մինչդեռ, ՔՊ ֆրակցիայի կարծիքով, կառավարության...
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը․ ինչ է հասցրել կուտակել
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռազմիկ Մկրտչյանը 2023 թվականի հաշվետու տարվա...
«Հրապարակ». Ո՞վ է այս վայրենության հեղինակն ու հովանավորը
Իսկ երեկ Պռոշյան փողոցում էին սպանության փորձի կասկածներով 2 տղամարդու գետնին տապալելով՝ 50 հոգով...
«Փաստ» . «Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի»
Եվ այս դաշտում, մեր տեղեկություններով, Փաշինյանին կարող են աջակից լինել իշխանության սատելիտ...
«Հրապարակ». «Իմնեմնիմ»-ի տղաների խափանման միջոցը փոխած դատավորը  հայտնվել է իշխանությունների թիրախում
Մեր տեղեկություններով, Քննչական կոմիտեն օրերս նկատողություն է արել ծառայությանը, որ պատշաճ հսկողություն...
«Փաստ». Իշխանությունների տոտալ քարոզչությունը «բավարար» արդյունք չի տվել
Ճիշտ է, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կողմնակիցների թիվը կրճատվել է 10 տոկոսով, իսկ, օրինակ՝ ՆԱՏՕ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ