News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը


Եթե ընդդիմության ցանկալի արդյունքը Փաշինյանի հրաժարականն էր, դրա համար մի քիչ ավելին պետք էր անել, քան արեց այս շարժումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Դրա համար առաջին հերթին շատ մեծ վստահություն ներշնչող քաղաքական ուժի առաջնորդության գաղափարն է: Այսինքն ստեղծել մի ուժ, որը ժողովրդի համար ավելի ընկալելի կլինի, քան արդեն չընկալելի Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն արդեն չի ընկալվում մեր ժողովրդի կողմից: Դրա մասին են վկայում Երեւանի ընտրությունները, հարցումները, նաեւ այն հանգամանքը, որ նա գնալով ավելի է դիմում դիկտատորական մեթոդների, ճնշումների: Սա ժողովրդի վստահություն վյելող ուժի պահվածք չէ, նրանք գնալով ավելի են իրենց վախեցած զգում, եւ գնալով ավելի են դիմում կեղտոտ ճնշումների, ոստիկանական բռնությունների, քրեական հետապնդումների»,-ասաց նա:

Զորաբյանի խոսքով, այն, որ իշխանությունը դեռ չի դիմում ընտրակեղծիքների, պայմանավորված է նրանով, որ առայժմ կարողանում են քրեական հետապնդումներով  ապահովել իրենց իշխանությունը. «Երբ մի օր գա, որ ընդդիմության հաղթանակը որեւէ ընտրության մեջ ավելի սպասելի կդառնա, ակնհայտ է, որ եթե պետք լինի, կգնան նաեւ ընտրությունների կեղծմանը: Իրենք արդեն ժողովրդավարության էությունը ոտնահարում են ամեն քայլափոխի»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը:

Նրա խոսքով, իշխանափոխության հասնելու համար ժողովուրդը պետք է տեսնի շատ լուրջ այլընտրանք. «Դա նշանակում է շատ լուրջ քաղաքական մտածողություն պարունակող ուղերձ: Հայ ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչը Փաշինյանը այնպես չի անում, որն է այլընտրանքը: Նաեւ պետք է տեսնի այնպիսի լիդերներ, որոնք կվստահի, նաեւ նրանց ստրատեգիական հաշվարկի ունակությանը, լուրջ հավասարակշիռ քաղաքականություն տանելու ունակությանը:

Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ հնարավոր է գործել միայն շատ հանդարտ, լուրջ ծրագիր ներկայացնելով եւ գրավելով մեր հանրության ամենախորը շերտերը»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել. Վահե Հովհաննիսյան
Մինչ այդ գիտեինք, որ Հայաստանը 44 օրյայի ժամանակ երկու անգամ էլ մերժել է ռուսական կողմի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը...
Իրականացվել է բարեվարքության տարրերի խախտման հիմքով պատասխանատվության գործող կառուցակարգերի խնդիրների գույքագրում
Ռազմավարության ներքո առանձնակի կարևորություն է տրվել բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործմանը, որի շրջանակներում…
«Հրապարակ». ՔՊ-ում ռիսկեր են տեսնում
Թեման դեռ անցած հինգշաբթի էր ՔՊ-ում քննարկվել։ Մինչդեռ, ՔՊ ֆրակցիայի կարծիքով, կառավարության...
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը․ ինչ է հասցրել կուտակել
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռազմիկ Մկրտչյանը 2023 թվականի հաշվետու տարվա...
«Հրապարակ». Ո՞վ է այս վայրենության հեղինակն ու հովանավորը
Իսկ երեկ Պռոշյան փողոցում էին սպանության փորձի կասկածներով 2 տղամարդու գետնին տապալելով՝ 50 հոգով...
«Փաստ» . «Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի»
Եվ այս դաշտում, մեր տեղեկություններով, Փաշինյանին կարող են աջակից լինել իշխանության սատելիտ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ