News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Հարավային Ավստրալիան հայտնի է վարդագույնի հանդեպ իր սիրով, մասնավորապես,  հայնրահայտ վարդագույն լճերով և Յորքի և Ֆլյորի թերակղզու վրա մի քանի վարդագույն լողափերով: Որոշ լողափերում ավազի վարդագույն հատիկները չափազանց հազվադեպ են և, հետևաբար, հազիվ նկատելի են, բայց մյուսներում դրանք լողափը վարդագույն են դարձնում, գրում է IFLScience-ը։

Գիտնականներն ավելի վաղ պարզել են, որ ավազին վարդագույն երանգ է հաղորդում ցողված նռնաքարը, որը փշրվել է քարերի վրա, սակայն գիտնականները ոչ մի կերպ չին կարողանում գտնել դրա աղբյուրը։ Սակայն նոր ուսումնասիրության ժամանակ գիտնականները որոշել են շտկել իրավիճակը, և աղբյուրը բացահայտելու փորձը նրանց տարել է հազարավոր կիլոմետրեր հեռու թաղված սառույցի մեջ անհավանական մի վայր, գրում է Ֆոկուսը։ Նռնաքարի ադյունահանման պայմանները հազվադեպ են Երկրի վրա, ուստի գիտնականները կենտրոնացել են պարզելու համար վայրերը, որտեղ կհայտնվի նռնաքարը, այնուհետև հետևել Ավստրալիայի լողափեր հասնելու դրա ճանապարհը:

Հարավային Ավստրալիայում նռնաքարի երկու աղբյուր են հայտնաբերել. Դրանցից մեկը հայտնվել է 514-490 միլիոն տարի առաջ, երբ մոտակայքում ձևավորվել է Ադելաիդայի ծալովի գոտին, մյուսը հայտնվել է 3,3-1,4 միլիարդ տարի առաջ, երբ առաջացել է Գաուլեր կրատոնը, որն այժմ կազմում է նահանգի կենտրոնը:

Իրենց ուսումնասիրության ընթացքում Ադելաիդայի համալսարանի թիմը լյուտեցիում-հաֆնիումի թվագրման համար լազերների կիրառման առաջամարտիկն էր: Օգտագործելով այս եղանակը՝ գիտնականները կարողացել են ցույց տալ, որ Հարավային Ավստրալիայի լողափերում նռնաքարի որոշ հատիկներն այս երկու աղբյուրներից որևէ մեկից չեն առաջացել: Սակայն, ամենատարածված նռնաքարերը 570-590 միլիոն տարեկան են:

Ըստ հետազոտության համահեղինակ Չարմեյն Վերհարթի՝ գիտնականները պարզել են, որ Ավստրալիայի լողափերի նռնաքարը չափազանց հին է՝ փլուզվող Ադելաիդայի ծալքավոր գոտուց, և չափազանց երիտասարդ՝ Գաուլեր կրատոնից:

Հայտնի է, որ նռնաքարի ձևավորման համար պահանջվում է բարձր ջերմաստիճան, և դա սովորաբար կապված է լեռնային գոտիների առաջացման հետ։ Գիտնականները հետադարձ հայացք են նետելպատմությանը և պարզել, որ կար ժամանակ, երբ Հարավային Ավստրալիայի ընդերքը համեմատաբար զով էր և ոչ լեռնային: Միևնույն ժամանակ, նռնաքարը ոչնչացվում է ծովային միջավայրի ազդեցության պատճառով, և, հետևաբար, չարժեր շատ հեռու նայել:

Ըստ հետազոտության համահեղինակ դոկտոր Սթեյն Գլորիի՝ գիտնականները պարզել են, որ Ֆլյերի թերակղզով ամբողջությամբ ծածկվող Ջերվիս հրվանդանի կազմավորումը  պարունակում է 590 միլիոն տարվա վաղեմության խառը ավազ և նռնաքար, ինչը բավականին մոտ է գիտնականների փնտրածին։

Արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ Հարավային Ավստրալիան այդ ժամանակ չափազանց պասիվ էր սեփական նռնաքար արդյունահանելու համար։ Թիմը կարծում է, որ այն իրականում եկել է Անտարկտիդայից, երբ այն միացվել է Ավստրալիային՝ իբրև վարկածային մայրցամաք Գոնդվանայի մաս:

Մենք առանձնապես շատ բան չգիտենք Անտարկտիդայի ժայռերի մասին, քանի որ մայրցամաքը ծածկված է անհավատալի քանակությամբ սառույցով, բայց ճիշտ տարիքի նռնաքարն արդեն հայտնաբերվել է Արևելյան և Արևմտյան Անտարկտիդան բաժանող Անտարկտիդայի լեռների ելուստում:

Գիտնականներըենթադրում են, որ միլիոնավոր տարիներ առաջ սառույցի փոխադրումները քայքայել են հիմնաքարը և «նռնաքարի բեռը» տեղափոխել հյուսիս-արևմուտք մինչև ներկայիս Ավստրալիայի սահմանը:

Ենթադրվում է, որ նռնաքարը ձևավորվել է Արևելյան Անտարկտիդայում երկրակեղևի խտացման ժամանակաշրջանում, որը լեռների հիմնական կառուցման առաջին փուլն էր։ Ըստ Գլորիի՝ ինքն ու իր գործընկերներն իրականում նախկինում անհայտ լեռնագոյացման խոշոր իրադարձություն են բացահայտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ