News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Միջուկային տերությունները վերջին հինգ տարիների ընթացքում աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում արդիականացնելով իրենց զինանոցները՝ մեկ երրորդով ավելացրել են միջուկային զենքի վրա ծախսերը, ասված է Միջուկային զենքի վերացման միջազգային արշավի (ICAN) երկուշաբթի հրապարակված նոր զեկույցում:

Ըստ Deutsche Welle-ի՝ ուսումնասիրության մեջ ներկայացված թվերը հաստատում են Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) նախկինում հրապարակված զեկույցում պարունակվող եզրակացությունները։

ICAN-ի տվյալներով՝ միջուկային ինը գորտերություններ՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան միջուկային զինանոցների վրա անցյալ տարի ծախսել են 91 միլիարդ դոլար։ Ընդ որում, այդ գումարի կեսից ավելին՝ 51,5 միլիարդ դոլարը, բաժին է ընկնում ԱՄՆ-ին։

Երկրորդ տեղում մեծ տարբերությամբ Չինաստանն է (11,8 միլիարդ դոլար): Ռուսաստանը երրորդ տեղում է (8,3 միլիարդ դոլար):

Միայն 2023 թվականին միջուկային զենքի վրա ծախսերն ամբողջ աշխարհում ավելացել են 10,8 միլիարդ դոլարով, ընդ որում այդ գումարի առյուծի բաժինը՝ 80 տոկոսը, բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին։

Մեծ Բրիտանիայում միջուկային զենքի վրա ծախսերն աճել են երկրորդ տարին անընդմեջ (+17 տոկոս) և անցյալ տարի կազմել 8,1 միլիարդ դոլար։ Ֆրանսիայում, Հնդկաստանում, Իսրայելում, Պակիստանում և Հյուսիսային Կորեայում ծախսերն աճել են ավելի քան 33 տոկոսով՝ 2018 թվականի 68,2 միլիարդ դոլարից, երբ ICAN-ը հրապարակել էր իր առաջին զեկույցը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ