News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Վերջին բողոքի ցույցերի նկատմամբ ոստիկանական բռնությունները չէին համապատասխանում որեւէ սպառնալիքի, որ իբր գոյություն է ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Ինչու է Փաշինյանն այսպես ոչ պրոպորցիոնալ վարվել, դա գալիս է իր վախկոտությունից: վախկոտ մարդիկ ավելի են ընդունակ բռնությանը, ոչ համարժեք պատասխանի, ինչը տեղի ունեցավ: Այս սադիզմի դիմելու սպառնալիքը չկար»,-ասաց նա:

Անդրադառնալով GG ընկերության դեմ հետապնդումներին, Լեւոն Զորաբյանն ասաց, որ դա ցույց է տալիս, թե ինչ իշխանության հետ գործ ունենք:

 Նա հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը դիմել էր հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին, որ խորհուրդներ տա. «Աճեմօղլուն մի գիրք ունի, որը կոչվում է «Ինչու են ձախողվում պետությունները», որի գլխավոր միտքը այն էր, որ եթե ուզում ես քո երկիրը զարգանա, չպետք է քաղաքական սահմանափակումներ դնես քո տնտեսության վրա: Դու պետք է հնարավորություն ստեղծես ընդդիմադիր հայացքներ ունեցողներին օգտվել տնտեսական ազատություններից: Այն, որ Նիկոլ Փաշինյանը թռավ GG ընկերության վրա, ցույց է տալիս, որ նա ասում է՝ ես չեմ թողնի տնտեսական գործունեություն ծավալել այն մարդկանց, որոնք մի քիչ ընդդիմադիր են կամ ինձ հակառակվում են: Էդ դեպքում դու ինչով ես  տարբերվում քո հայհոյած ռոբասերժական կլանից: Հենց այդպես են ձախողվում պետությունները: Եթե անմիջապես այդ հետապնդումները GG-ի դեմ չավարտվեն, մենք ունենալու ենք սրընթաց տնտեսական անկում»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախգահը:

Տպել
Ամենաշատ