News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Չինաստանը շարունակում է մեծացնել իր միջուկային մարտագլխիկների թիվը, և մինչև 2030 թվականն այդ առումով սպառնում է հավասարվել ԱՄՆ-ին և Ռուսաստանին, հայտնել է The Hill պարբերականը՝ վկայակոչելով Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) երկուշաբթի հրապարակված զեկույցը։

Ինստիտուտի գնահատմամբ՝ մինչև 2030 թվականը Չինաստանի միջմայրցամաքային միջուկային հրթիռների գործող զինանոցը կարող է հասնել ամերիկյան և ռուսական զենքի մակարդակին։ Ինստիտուտի գնահատմամբ՝ 2023 թվականին Չինաստանի միջուկային զենքի պաշարները 410-ից հասել են մոտ 500 մարտագլխիկների, որոնք բերվել են մարտական պատրաստության:

Ըստ այդմ, աշխարհում ներկա պահին տեղակայված և մարտական ​​պատրաստության բերված մոտ 2,1 հազար միջուկային հրթիռ կա, և գրեթե բոլորը պատկանում են ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին։ Ըստ The Hill-ի՝Պենտագոնի կանխատեսում է, որ մինչև 2030 թվականը Չինաստանի ներուժը կարող է աճել մինչև մոտ հազար միավոր միջուկային մարտագլխիկի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ