News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի կառավարությունը փորձում է միջազգային վարկատուների հետ լեզու գտնել պարտքի վերակառուցման շուրջ։ ը Կիևը հունիսի 3-14-փակ հանդիպումներ է ունեցել Եվրապարտատոմսերի սեփականատերերի կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Կոմիտեին է  պատկանում Ուկրաինայի եվրապարտատոմսերի մոտ 20 տոկոսը, սակայն համաձայնություն դեռ ձեռք չի բերվել, հայտնել է DW-ն՝ վկայակոչելով Լոնդոնի ֆոնդային բորսայի կայքը։

Մեկնաբանելով այս հայտարարությունը, Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն նշել է, որ բանակցություններում քննարկվել են Ուկրաինայի եվրապարտատոսմսերի 13 սերիայի վերակազմավորման պայմանները, որոնք պետք է անցկացվեն օգոստոսի 1-ին՝ հենց այն օրը, երբ լրանում է վճարումների երկամյա սառեցման մասին որոշումը՝ Ռուսաստանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի պայմաններում։ Ուկրաինացի նախարարը հավելել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Կիևը խորհրդակցություններ կանցկացնի եվրապարտատոմսերի սեփականատերերի հետ՝ Կոմիտեից դուրս։

Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինան՝ իր բանակին աջակցելու և պատերազմում հաղթելու համար հզոր տնտեսություն ստեղծելու կարիք ունի։ «Ուկրաինան արտասովոր տոկունություն է ցուցաբերել ռուսական լայնամասշտաբ ներխուժման դիմաց, և մեր տնտեսությունը գերազանցել է բոլոր սպասելիքները: Բայց սա նուրբ հավասարակշռություն է, որը կախված է գործընկերների շարունակական հետևողական և նշանակալի աջակցությունից: Պարտքի ժամանակին վերակառուցումը այս աջակցության կարևոր մասն է»,- ընդգծել է նախարարը։

Մարչենկոն հիշեցրել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Կիևը շարունակական հիմունքներով խորհրդակցում է ներդրողների հետ և Եվրապարտատոմսերի սեփականատերերի կոմիտեի հետ բանակցություններում հաշվի է առել ներդրողների և շուկայի արձագանքները՝ Արժույթի միջազգային հիմնադրամի  և պաշտոնական վարկատուների աջակցությամբ պատրաստելով բոլորի համար ընդունելի առաջարկ։

Նախարարը նշել է, որ Ուկրաինան կշարունակի բանակցությունները մասնավոր վարկատուների հետ՝ լուծելու համարի բոլոր տարաձայնությունները: Նա նաև համոզմունք է հայտնել, որ մինչև ընթացիկ տարկետման ավարտը հնարավոր է համաձայնության հասնեն։ Ըստ Reuters-ի՝ խոսքը մոտ 20 միլիարդ դոլարի պարտքի վերակառուցման մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ