News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ինչի՞ մենք պիտի ընդդիմության ուղերձն ընդունեինք, ինչի՞ համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությանն ու վարչապետին ՀՀ քաղաքացին վստահում է. «Որևիցե պատճառ նույնիսկ նման հարց քննարկելու չունենք և չենք ունեցել։ Թե՛ ՔՊ–ի թեկնածուն, թե՛ կառավարության կազմն իր ժողովրդի կողմից ունի աջակցություն. այսինքն՝ մենք ձևական բաներով չենք զբաղվում։

Իրենք հերթական Վազգեն Մանուկյան 2 արեցին։ Նրա տեղը գնացին Բագրատ Գալստանյանին բերեցին։ Մենք ինչո՞ւ պետք է նույն բանն անեինք։ Մարդիկ էլ են նույնը մնացել, պահանջներն էլ, իրենց աջակցողների քանակն էլ»,- նշեց ԱԺ նախագահը։

Լրագրողը նշեց, որ երկրում խնդիրներն էլ են նույնը մնացել, Սիմոնյանն ասաց. «Իհարկե, շատ բարի, շատ բան են ասում, որ ասում են, թե մենք ենք պատասխանում. դա որոշում է ՀՀ ժողովուրդը»։

Հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմություն ուղերձով հանդես գալիս, այլ ոչ թե անվստահության գործընթաց սկսում, Սիմոնյանն ասաց. «Ուղերձ է, որովհետև իրենք էլ են գիտակցում, որ իրենք ի վիճակի չեն թե՛ ժողովրդի սատարման առումով, թե՛ ներսում իրենց գործունեության առումով, որ կարող են էլ ավելին ակնկալել։ Մենք ինչո՞ւ պետք է ժամավաճառությամբ զբաղվենք և սպասարկենք ընդդիմության կեղծ օրակարգը, որով ինքը փորձում է արդարացնել իր՝ այստեղ գտնվելը»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություն նախաձեռնությամբ այսօր ժամը 18:30-ին,  պետք է գումարվեր Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում  «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» հարցն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ