News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Իշխանության ներկայացուցիչները իրենց ֆեյք էջերով տարբեր բաներ շահարկում են, այդ ամենը հաշվի առնելով իմ ֆիզիկական ներկայությամբ ակտիվ չեմ մասնակցել ցույցերին: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Էս մարդիկ 5000 երեխու գլուխ են կերել, երկիրը տարել են պարտության, Արցախ են կործանել, ու մեծ հաշվով պատասխան չի եղել: Բայց ամեն ինչի համար պատասխան տալու ժամանակը գալու է»,-ասաց Լևոն Քոչարյանը՝  անդրադառնալով օրերս ԱԺ-ում տեղի ունեցած Սեյրան Օհանյանի մասնակցությամբ քաշքշուկին:  Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության ներկայացուցիչները վայր չեն դնում մանդատները, այլ շարունակում են նման միջադեպերի մաս կազմել, պատգամավորը պատասխանեց. «Ես գիտեմ, որ նման տեսակետ կա, մեր պատգամավորները ասել են դրա հետ կկապված իրենց մոըտեցումները:

Բայց պետք է հասկանանք՝ ինչ-որ քայլ չպիտի լինի ինքնանպատակ: Եթե զուտ իմ և իմ գործընկերների անձնական ցանկության մասին խոսքը լինի, իհարկե, ամենահեշտ բանը մանդատը վայր դնելն ու շառից փորձանքից հեռու գնալն է, բայց դրանով քաղաքական առումով ի՞նչ հարց ենք լուծելու»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ