News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հակակառավարական ցուցարարները հունիսի 17-ին երկրորդ օրն անընդմեջ փակել են մի շարք առանցքային մայրուղիներ և ճանապարհներ՝ կոչ անելով արտահերթ ընտրություններ անցկացնել և պայմանավորվել պատանդներին վերադարձնելու վերաբերյալ։ Բացի դրանից, երկրի կենտրոնում դասադուլների ալիք են սկսել մի շարք միջնակարգ դպրոցների սաներ։

Երուսաղեմի Կնեսետի մոտ 19:00-ին նախատեսվել է լայնածավալ բողոքի ցույց։ Այսօր երեկոյան ցուցարարները երթով շարժվել են դեպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայր։ Մի շարք տեխնոլոգիական ընկերություններ ավտոբուսներ են վարձել՝ ցուցարարներին երկրի տարբեր ծայրերից մայրաքաղաք տեղափոխելու համար:

Բողոքի ակցիաների կազմակերպիչները նախօրեին հայտարարել էին, որ իրենց նպատակն է «տապալման շաբաթվա» ընթացքում մեկ միլիոն մարդ դուրս բերել փողոց և մինչև հոկտեմբերի 7-ի տարելիցը ստիպել կառավարությանը գնալ ընտրությունների:

Չորեքշաբթի երեկոյան հանրահավաք է լինելու նաև հարավում, որի անցկացման վայրը կհայտարարվի ավելի ուշ։ Հինգշաբթի բողոքի ցույցեր կանցկացվեն Երուսաղեմում և Կեսարիայում Նեթանյահուի նստավայրերի մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ