News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ես այդ պահին էլ եմ ասել, որ մեզ շենքերը հետաքրքիր չեն, այդ շենքերում գտնվող մարդիկ պետք է գան և պատասխան տան: Այս մասին  այսօր՝ հունիսի 17-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը, ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյո՞ք ցուցարարները հունիսի 12-ին պատրաստվում էին մտնել Ազգային ժողովի շենք:

«Մեր նպատակը եղել է շրջափակել և թույլ չտալ, որ մարդիկ հանգիստ ներս մտնեն և գնան իրենց սև գործն անելու: Մեկ ասիս է՝ ԱԺ-ում էդ մարդիկ հավաքվում  են, և ամբիոնն օգտագործում միայն մեկ նպատակի համար՝ դառնալով ամենավերջին խողովակը մարդկանց պախարակելու, ցեխ արձակելու՝ ներառյալ ինձ»,-հավելեց Բագրատ Սրբազանը:

«Ես այցելել եմ մեր 30-ից ավելի վիրավորներին, հատկապես նրանց, ովքեր ծեծի են ենթարկվել, բոլորը նույն վկայությունն են տալիս, որ ծեծելուն, ջարդելուն, խոշտանգելուըն զուգահեռ ոստիկանական ուժերը ամենավերջին ստորացնող հայհոյանքներն են տվել: Երբ ցուցարարներից մեկն ասել է՝ Բագրատ Սրբազանին ինչու՞ ես հայհոյում, ոստիկաններից մեկն ասել է՝ նա Սրբազան էր, երբ ինձ պսակում էր, հիմա դառել ա տերտեր»,-պատմեց Բագրատ Սրբազանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ