News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է, թե ինչու այսօր չի մասնակցել Աժ արտահերթ նիստին․

«Ես այսօր ֆիզիկապես չկարողացա մասնակցել ԱԺ նիստին, թեև իմ այդ գրանցումից բան չէր փոխվելու. հայրենիք հանձնող Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն վաղուց էր հայտարարել, որ նիստը տապալելու է: Միայն ընդիմության մասնակցությամբ նիստը չի կարող կայանալ:

 Մեկ շաբաթ առաջ ստորագրել եմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ Փաշինյանի անվստահության ուղերձի նախագիծը և նիստը կյանքի կոչելու համար, բայց ԱԺ մեծամասնությունը տապալեց և տապալելու է բոլոր նիստերը և նախաձեռնությունները, որը Փաշինյանի իշխանության համար կարող է վտանգ լինել»,- նշել է պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ