News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Այդ մարդը ուղեղ չունի, իրենք մարտի 1 սարքած մարդիկ են, արյան մեջ թաթախված մարդիկ են, վկայությունն իրենց ստախոսի՝ այդ օրն արած հայտարարություններն էին. «վերցրե՛ք երկաթները, արմատուրաները»,  «սիրտս փառավորվեց», «ջարդե՛ք, փշրե՛ք»: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանոլ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե հունիսի 12-ին, ցուցարարները պատրաստվում էին մտնել ԱԺ-ի շենք:

«Էս մարդիկ մարդասպան, արյունատենչ մարդիկ են: Մենք ոչ մեկին ո՛չ թիրախավորել ենք, ո՛չ սպանության կոչ ենք արել: Ամբողջ հրահրումները ծագել են մի դեպքից. Երբ դեռ հանրահավաքը նույնիսկ չէինք սկսել, լուրեր եկան, որ Պռոշյանի կողմից բարձրացողներին ոչ միայն արգելափակել են, այլև առևանգել են՝ իրենց լեզվով ասած, բերման են ենթարկել»,-հավելեց Բագրատ Սրբազանը:

Բագրատ Սրբազանի խոսքով, ոստիկանների և ցուցարարների միջև բախմանը նախորդել է այն, որ ընդդիմադիր պատգամավորները ցանկացել են մտնել Ազգային ժողով՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում ներսում:

«Պատգամավորների մուտքը արգելել են, հրահրումները այդտեղից սկսվեցին: Եվ հանկարծ, կարմիրբերետավորները որոշեցին մտնել այգի, հարձակվել մարդկանց վրա»,-հավելեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:

Տպել
Ամենաշատ