News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Չափազանց մտահոգիչ է, որ որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել հունիսի 12-ի դեպքերով։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, հայտարարեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկաններից մեկը բռնում երիտասարդի մազերից քաշում, անասելի դաժանություն է, ողջունում եմ գնդապետ Ազիզյանին, որը կանխեց դա»,- ասաց նա և հավելեց, որ չեն կարող չընդունել, որ ոստիկանների շարքերում կան նաև պատվով ոստիկաններ։ Փաստաբանը վստահեցրեց, որ սահմանն անցած ոստիկանները ենթարկվելու են պատասխանատվության։

Նա նշեց, որ այս օրերին ձերբակալված 27 անձինք ազատ արձակվեցին. «Դա ցույց տվեց, որ բոլորն անմեղ էին, և ապօրինի, դաժան, անհամաչափ ուժի կիրառմամբ ձերբակալվել էին, և 3 օր անազատության մեջ գտնվեցին»։

Հարությունյանը հայտնեց, որ հունիսի 12-ի գործով կա 8 կալանավորված անձ. «Ունենք դաշնակցական տղաներ, որոնք կալանավորվել են, սա էլ արդեն որերորդ անգամ ՀՅԴ կուսակցության նկատմամբ սկսում են այսպիսի բռնություններ»։

Փաստաբանը նաև ընթերցեց կալանավորված և տնային կալանքի տակ գտնվողների անուն–ազգանունները։

Նա նշեց, որ Արփինե Մովսիսյանին տնային կալանքի են տարել այն դեպքում, երբ նա մանկահասակ երեխաների մայր է։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ