News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Երեկ Ներքին Հանդ է գնացել, պատկերներ է ցույց տվել: Մեր տղաներին ասում են՝ նյութապես շահագրգռել են ցույցի մասնակիցներին, գնացել, իր կողմից անասնագոմ էր նվիրում: Այս մասին ասյօր՝ հունիսի 17-ին, Բաղրամյան պողոտայում ցուցարարներին ասաց Բագրատ Սրբազանը՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ կատարած այցերի մասին:

«Կարծես, իրենց հոր տնից են բերել էդ գումարները, որ իրենց կողմից էլ նվիրում են:  Ժողովուրդ, էդ ձեր գումարներով ա իր անունից նվիրում: Ցանկապատ է ցույց տալիս, ասում ՝Կիրանցում և Ոսկեպարում այսպիսի ցանկապատ են հասցրել: Ես մեր տղաներին ասել եմ, որ ստուգեն՝ ինչ է տեղի ունենում: Եվ գիտեմ, որ հսկայական դիրքեր են հանձնում հիմա: Այս հայրենիք հանձնելու գործընթացը չի կանգնելու, որովհետև սուտը չի դադարել»,-հավելեց նա: 

Տպել
Ամենաշատ