News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Բայդենի հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնը կմեկնի Իսրայել, որպեսզի փորձի իրականացնել բարդ առաքելություն և կանխի Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հետագա սրացումը, հայտնել է «Իսրայելն այսօր» պորտալը։

Ամոս Հոխշտեյնը կփորձի նվազեցնել Իսրայելի և Լիբանանի միջև Կապույտ գծի երկայնքով շեշտակիորեն աճող լարվածությունը:

Անցյալ շաբաթ CBS News-ը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտոնյաները ավելի ու ավելի են անհանգստանում, որ ավելի քան ութ ամիս տևած մարտերից հետո «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսվել:

Նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ փոխծովակալ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ «Հըզբոլլահ»-ի անդրսահմանային կրակի ուժեղացումը կարող է լուրջ լարվածություն առաջացնել:

«Հեզբոլլահ»-ի աճող ագրեսիան մեզ դնում է այն սահմանագծին, որը կարող է ավելի լայն լարվածության վերաճել: Եվ դա Լիբանանի և ամբողջ տարածաշրջանի համար կործանարար հետևանքներ կունենա»,- հայտարարել է Հագարին:

Իսրայել ժամանելուն պես Հոխշտեյնը հանդիպումներ կունենա վարչապետ Նեթանյահուի և պաշտպանության նախարար Գալանտի հետ: Այնուհետև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կմեկնի Լիբանան, որտեղ կհանդիպի երկրի քաղաքական վերնախավի հետ։

Հոխշտեյնը հյուսիսում պատերազմի ավարտի ծրագիր կառաջադրի, որը կներառի «Հըզբոլլահ»-ի  մարտավարական դուրսբերումը սահմանային գոտուց: Միաժամանակ կլուծվեն  սահմանանակից երկրների միջև տարածքային վեճերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ