News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ավարտվեց ժամը 18:30-ից մեկնարկած հանրահավաքը: Բագրատ Սրբազանն աղոթքով ավարտեց հավաքը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 17-ին ժամը 18:30-ին, Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի դիմաց, որտեղ պետք է կայանար ԱԺ արտահերթ նիստը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները բոյկոտեցին նիստը, այդպիսով, այն չկայացավ: Չնայած նրան, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակցիների կողմից կազմակերպված հանրահավաքը տեղի ունեցավ:

Հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայնտեց, որ շաբաթ օրը՝ հունիսի 22-ին, երիտասարդական հավաք է տեղի ունենալու. տեղն ու ժամը դեռևս հստակեցված չեն: Նա նաև նշեց, որ շուտով ծրագրում է այցելել մարզեր՝ այն շրջաններ, որտեղ երբևէ ծառայել էր, որպեզի շարժումը տարածվի Հայաստանի ամբողջ տարածքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ