News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Արագածոտնի 67-ամյա Դավիթ Բ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին մխրճվել է առևտրի տաղավարի մեջ, անցել այնտեղով և վրաերթի ենթարկել հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով, մահացածն ազգությամբ հնդիկ է։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ