News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունել չհասած հատվածում ավտոմեքենա է այրվում. կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Երթևեկությունը նշված վայրում ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան մարել Porsche Cayenne-ում դեռևս անհայտ հանգամանքներում առաջացած կրակը։ Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյո՞ք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան։ Պարզում են նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով, դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ