News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

 

Վահագն Խաչատուրյանը Հայաստան-ԱՄՆ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ժողովրդավարությանը նվիրված համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Հայտարարության մեջ ասվում է.

«Ողջունելով Պետքարտուղարի տեղակալի այցը Հայաստան նախագահը նշել է.

«Ձեր այցելությունը կարևոր է ապակենտրոնացված համագործակցության դերի բարձրացման համատեքստում: Ես ինքս նաև անձնական փորձով, շատ լավ գիտեմ՝ դա ինչ է նշանակում: Շատ կարևորում եմ Ձեր այցելությունը և այս նախաձեռնությանն առանձնահատուկ ուշադրություն դարձնելը:

Ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկրի կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի տարածքների հավասարաչափ զարգացմանը: Դրան է ուղղված նաև համայնքների խոշորացման գաղափարն ու իրականացումը, որի արդյունքն արդեն իսկ տեսնում ենք:

Մենք մեծապես շահագրգիռ ենք, որ Երևանից դուրս Հայաստանի զարգացման ներուժն ամբողջությամբ օգտագործվի: Այս առումով այս միջոցառումն ու նախաձեռնությունը շատ կարևոր է: Մեկ անգամ ևս շնորհակալություն Ձեզ այցելության համար»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Ռիչարդ Վերման ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ: Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, սակայն Ձեր երկրի հետ հարաբերությունների կառուցման շուրջ աշխատել եմ երկար տարիներ: Իսկապես հիանալի է լինել այստեղ իմ գործընկերների հետ: Սա շատ կարևոր ժամանակահատված է մեր հարաբերություններում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր:

Երկուստեք շեշտվել է տարածաշրջանում բնականոն զարգացման համար կայուն և տևական խաղաղության հաստատման նշանակությունը:

Զրույցի ընթացքում կարևորվել է երկու երկրների տեղական մարմինների և համայնքների միջև տարբեր ձևաչափերով համագործակցության հետագա զարգացմանն ուղղված երկկողմ ջանքերի ներդրումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին
Համաժողովի ընթացքում հաստատվել են 2024թ․ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության…
Փոխվարչապետը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ  քննարկվել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ցուցադրել է երեկոյան Երեւանը եւ հայտնել, որ աջակցում է դեմոկրատական Հայաստանին
Ուզրա Զեյան հրապարակել է լուսանկար երեկոյան Երեւանից...
ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը խոչընդոտ չէ ԱՄՆ-ի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար. Զեյա․ «Հետք»
Սակայն, ես ուզում եմ նշել, որ պաշտպանական և քաղաքացիական անվտանգության ասպարեզներում տեսնում ենք մեր երկարամյա դրական համագործակցության…
Ամերիկահայ զինվորականները «Արծիվ գործընկեր» զորավարժությունում հանդես են գալիս որպես թարգմանիչներ․ Քվին
Շնորհակալություն ծառայության համար…
ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հաստատել է տեղեկությունը
Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել մեր…
Ամենաշատ