News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցությունը տապալելու է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունը, պարզ էր ի սկզբանե: Նրանք դրա համար նախ՝ «թռան» հունիսի 12-ին նման նիստ հրավիրելու հնարավորությունից, որից հետո՝ 5 օր անց, օրենքի ուժով արդեն պիտի նույն օրակարգով ԱԺ նիստ հրավիրվեր: Նիստը, հասկանալի է, չկայացավ, բայց ավելի ուշագրավ է ՔՊ-ի «ատմազկան»: Փաշինյանի խմբակցությունը հայտարարեց, որ գնալու է արտահերթի «մեխանիկական տապալման»: Այսինքն, չեն գնում «գործի», քվորում չի հավաքվում, նիստը տեղի չի ունենում: Խմբակցությունից պաշտոնապես հայտարարեցին, որ ՔՊ-ն նիստի չի մասնակցի, «որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերից բխող օրակարգերին»:

Չէ, բայց սա արդեն զավեշտից անդին է: Փաշինյանի ՔՊ-ն, ուրեմն, խոսում է «կեղծ օրակարգից» ու «Հայաստանի պետական շահերից»: Սա ի՞նչ է, սենսացիա՞, թե՞ ինքնասարկազմ: Փաստացի «կեղծ օրակարգից» խոսում է փաշինյանական ՔՊ-ն, որի գործունեությունը ամբողջովին հիմնված է կեղծիքի, ստի, խաբեության վրա: Օրինակների կարիք չկա, դրանք ամենօրյա ռեժիմով հասարակության աչքի առջև են արդեն ավելի քան վեց տարի: Երկրորդը. «Հայաստանի պետական շահերի» մասին խոսում է Փաշինյանի գլխավորած մի քաղաքական խումբ, որն իր իշխանավարման տարիների ընթացքում գերազանցապես սպասարկել է օտարների, այդ թվում՝ մեր երկրի ու ժողովրդի ուղղակի թշնամիների շահերը՝ ի վնաս, հասկանալի է, Հայաստանի պետական շահերի:

Այն, որ ՔՊ-ն կամ ավելի շուտ՝ Փաշինյանը նախընտրեց ԱԺ արտահերթ նիստի «մեխանիկական տապալումը», շատ բնութագրական և խոսուն է: Եթե իրենք այդքան վստահ լինեին իրենց վրա, ապա ամեն դեպքում հանգիստ կարող էին ԱԺ օրակարգ մտած հարցը քննարկել ու «դեմ» քվեարկել: Բայց ճշմարտության դեմ հանդիման մեկ անգամ ևս կանգնելն, ըստ երևույթին, իրենց ուժերից վեր է: Իսկ գուցե իրենք էլ վստահ չեն, որ խորհրդարանական «մեծամասնության» մի մասը հրաժարականի կոչին «կողմ» չէր քվեարկի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել
Դեպքից հետո նրան ձերբակալեցին, իսկ քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու...
«Հրապարակ». Նոր ձեւաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար
Քննարկումների օրակարգում են եղել արցախցիների` Արցախ վերադարձի հետ կապված, ինչպես նաեւ սոցիալական...
«Հրապարակ». Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել
Հիշեցնենք, որ խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքը ցրելու համար ուժայինները կիրառել էին հատուկ...
«Ժողովուրդ». Օրենքը օրենք մշակողների համար չի գործում. ի՞նչ են քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով քննարկմանը
Կլոր սեղանի քննարկման կիզակետում էին Հայաստանի ներկա եւ նախկին պաշտոնյաների կողմից ապօրինի ձեռք...
«Փաստ».Փաշինյանն իրեն կողմնակից «սփյո՞ւռք» է ստեղծում. «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծումն օրհասական է
Փաշինյանն սկսեց Սփյուռքի հայկական կառույցներին իրեն հակառակորդ համարել, նրանց նկատմամբ...
«Ժողովուրդ», «Ժողովրդավարական ուժերի հարթակը»` ԵՄ անդամակցության հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաք կանցկացնի
Մտադիր են ստորագրահավաք սկսել, 50.000 ստորագրություն հավաքել եւ դա որպես հանրային պահանջ...
Ամենաշատ