News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ իշխանությունները ազդարարեցին հերթական ձախողման մասին: Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ միասնական տոմսային համակարգի, այն է՝ տրանսպորտի թանկացման նախագծի ներդրման ժամկետները երկարաձգվում են: Միասնական տոմսային համակարգը պետք է ներդրվեր սեպտեմբերի 1-ից, սակայն երեկ հայտարարվեց՝ համակարգի ներդրումը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչեւ նոր ավտոբուսները գան եւ երթուղի մտնեն։ Ընդ որում, հստակ ժամկետներ էլ չնշվեցին՝ որքան ժամանակով է այն հետաձգվում, միայն փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ նոր ավտոբուսների ներմուծումը ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին:

Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունները սխալ հաշվարկների պատճառով հերթական անգամ ձախողել են, այս անգամ՝ իրենց կողմից մեծ շուքով եւ աղմուկով անոնսված նախագիծը, որը հանրության շրջանում էլ դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններով՝ ՔՊ-ում այս ձախողման պատասխանատու համարում են փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, ում համակարգման տակ է եղել այս նախագիծը եւ ձախողվել: Բանն այն է, որ Սուրեն Գրիգորյանը, բացի ձեռքը գրպանում քաղաքացիների հետ արագ անհասկանալի զրույց ծավալելու գործառույթից, տրանսպորտի հարցով որեւէ այլ քայլով աչքի չի ընկել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 12-ին, կազմել է…
«Էյր Արաբիա»-ն Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ է նախաձեռնում
«Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին...
Ֆիզիկական անձանց 2023 թ. եկամտահարկի հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 22-ն է. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ֆիզիկական...
ՏԿԵ փոխնախարարը և «Ճանապարհային դեպարտամենտի» ներկայացուցիչները քննարկել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը
Կողմերը քննարկել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս...
Բոլոր չինական ընկերություններին Հայաստանից «պասլատ ա անում» Ավինյանը, որը Արեւմուտքի մարդն է. Բագրատյան
Դեռեւս 2014-ին Չինաստանն առաջարկեց Հյուսիս-Հարավը սարքել. մենք 1 մլրդ դոլար…
Դոլար փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 11-ին, կազմել է…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ