News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակել են համատեղ հատուկ զեկույց՝ հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի և ոստիկանության գործողությունների վերաբերյալ։

Կատարված մանրազննին հետազոտության արդյունքում զեկույցն անդրադառնում է հավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին և ոստիկանության գործողություններին, որոնց բազմաթիվ դրվագներ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքներ։

«Արձանագրված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ նռնակների կիրառումը ոստիկանապետ Ա․ Հովհաննիսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Ա․ Բաբայանի ուղիղ հրամանով է տեղի ունեցել»,-ասված է զեկույցում։

Ար­ձա­նագր­ված փաս­տե­րը հաշ­վի առ­նելով՝ Քա­ղա­քա­կան ի­րա­վունք­նե­րի հայ­կա­կան կենտ­րո­նը և Հա­յաս­տա­նի հել­սին­կյան կո­մի տեն ա­ռա­ջար­կում են.

  1. Բա­ցա­ռել հա­տուկ նշա­նա­կու­թյան գումար­տա­կի ծա­ռայող­նե­րի («­կար­միր բե­րետներ») ներ­կա­յու­թյու­նը հա­վաք­նե­րին, քա­նի դեռ չեն ներ­կա­յաց­վել հա­մո­զիչ փաս­տարկ­ներ, որ ներ­կա ան­ձնա­կազ­մը ան­ցել է վե­րա­պատ­րաստում, տի­րա­պե­տում է մար­դու ի­րա­վունք­նե­րի չա­փա­նիշ­նե­րին և կա­րող է հա­վա­սա­րակշռ ված ծա­ռա­յու­թյուն տա­նել։
  2. Ան­հա­պաղ և հա­սա­րա­կու­թյան հա­մար թա­փան­ցիկ ծա­ռայո­ղա­կան քն­նու­թյուն անցկաց­նել՝ ոս­տի­կա­նու­թյան կող­մից թույլ տր­ված բռ­նա­րարք­նե­րի և այլ ի­րա­վա­խախ­տում­նե­րի, նե­րա­ռյալ հա­վա­քի մաս­նա­կից­նե­րի ո­ւղ­ղությամբ հա­տուկ մի­ջոց չհան­դի­սա­ցող տար­բեր ա­ռար­կա­ներ նե­տե­լու և լրագ­րող­նե­րի մաս­նա գի­տա­կան օ­րի­նա­կան գոր­ծու­նե­ու­թյու­նը խոչըն­դո­տե­լու վե­րա­բե­րյալ։
  3. ՀՀ հա­կա­կո­ռուպ­ցի­ոն կո­մի­տե­ին՝ ՀՀ ՆԳՆ ոս­տի­կա­նա­պետ Ա­րամ Հով­հան­նի­սյա­նի և ոս­տի­կա­նու­թյան զոր­քե­րի հրա­մա­նա­տար Հայկ Բա­բա­յա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­ռնչու­թյամբ քրե­ա­կան վա­րույթ նա­խա­ձեռ­նել՝ ա­ռանց օ­րեն­քով նա­խանշ­ված հիմ­քե­րից որ­ևէ մե­կի առ­կա­յու­թյան հա­տուկ մի­ջոց­ներ կի­րառե­լով լի­ա­զո­րու­թյուն­նե­րը չա­րա­շա­հե­լու հանցա­կազ­մի հատ­կա­նիշ­նե­րով։
  4. Ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցուցիչ­նե­րին՝ խու­սա­փել հապ­ճեպ ու մի­ա­կող­մա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, օբյեկ­տիվ քն­նու­թյուն ի­րա­կա­նաց­նել եր­կու կող­մե­րի գոր­ծո­ղու­թյուննե­րի ա­ռն­չու­թյամբ։ Չեն­թարկ­վել իշ­խա­նություն­նե­րի՝ քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մարու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված և ոչ ի­րա­վա­չափ պա­հանջ­նե­րին և հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին։
  5. Խա­ղաղ հա­վաք­նե­րի կազ­մա­կեր­պիչ նե­րին՝ բազ­մա­մարդ հա­վաք­նե­րի ըն­թաց­քում ներգ­րա­վել ան­հրա­ժեշտ քա­նա­կի հա­վա­քի կար­գադ­րիչ­ներ, ա­պա­հո­վել վեր­ջին­նե­րիս և հա­վա­քի ղե­կա­վար­նե­րի միջև մշ­տա­կան կապը և հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ոս­տի­կա­նու­թյան հետ՝ հա­վա­քի ըն­թաց­քը խախ­տող ան­ձանց մեկու­սաց­նե­լու նպա­տա­կով։
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար
Այդ հանգամանքները հստակ արտացոլված են «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կարամզինի...
«Հրապարակ». Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը
Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը, հիշեցնենք, հայտարարել էր, որ...
«Փաստ». Վիզաների ազատականացման «փիառային» բլեֆը
Բայց մի քանի միլիոն դոլարի աջակցության միջոցով անհնար է թուլացնել Հայաստանի կապը ԵԱՏՄ շուկայի հետ...
«Փաստ». Աննա Դանիբեկյանը ձգձգել է, որ արդարացման վճիռ չտա՞
Աննա Դանիբեկյանը մեկուկես տարի Ռոբերտ Քոչարյանին պահեց կալանքի տակ մի գործով, որը ճանաչվեց...
«Փաստ». Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ
«Փաստ» թերթի տեղեկություններով, էկոլոգիապես մաքուր մեքենաների անցնելու գործոնից բացի, պաշտոնական...
«Հրապարակ». ԵՄ դեսպանը դիմել է ոստիկանություն
Մեզ հետ զրույցում Մուրազին նշեց, որ չի պատրաստվում ներկայանալ ոստիկանություն. «Ոստիկանություն չեմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ