News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Իսրայելը վստահաբար կարող է ասել, որ մի քանի տասնյակ պատանդներ, որոնց հափշտակել է ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում, դեռ ողջ են։ Այս մասին AFP գործակալությանը տեղեկացրել է բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյան, որը մասնակցել է պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցություններին։

«Տասնյակ պատանդներ հաստատ ողջ են»,- նրա խոսքերը մեջբերել է գործակալությունը։ Պաշտոնյան  նաեւ ընդգծել է, որ Իսրայելը պատրաստվում է նրանց ազատել որքան հնարավոր է շտապ, որպեսզի խուսափեն մահանալուց։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը CNN հեռուստաալիքի եթերում հայտնել էր, որ ողջ մնացած պատանդների ստույգ թիվը ոչ մեկին հայտնի չէ։

Հունիսի 8-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը տեղեկացրել էր չորս մարդու հաջող ազատման մասին Գազայի հատվածում հատուկ գործողության արդյունքում։ Նա ավելացրել է, որ Իսրայելը կշարունակի մարտական գործողություններն անկլավում այնքան ժամանակ, մինչեւ որ ազատ արձակվեն 120 պատանդները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Politico. Իսրայելը հիասթափեցնում է ԱՄՆ-ին՝ հրաժարվելով մասնակցել Գազայի բանակցություններին
Իսրայելական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել այս շաբաթ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ ծրագրված բանակցություններին, որոնք...
ԱՄՆ-ը ավարտել է ժամանակավոր կառանատեղիի շահագործումը Գազային օգնություն հասցնելու համար. WP
ԱՄՆ-ը ավարտել է կառանատեղիի շահագործումը...
Մեկ օրում 81 մարդ զոհվել է Գազային Իսրայելի հասցրած հարվածներից. Al Jazeera
Մեկ օրում զոհվել է 81 պաղեստինցի...
Նեթանյահուին խիստ քննադատել են նրա՝ «պատանդները տառապում են, բայց չեն մեռնում» արտահայտության համար
Վարչապետի խոսքերը ոչ միայն խոր վիրավորական են պատանդների ընտանիքների համար, այլև իրականում ոչ ճշգրիտ են և վտանգավորության չափ անպատասխանատու...
Գազայի հատվածին հասցված իսրայելական հարվածներից զոհվել է 48 մարդ. Al Jazeera
Զոհվել է 48 պաղեստինցի...
Հնդկաստանը 2,5 մլն դոլարի առաջին տրանշն է հատկացրել պաղեստինցի փախստականներին օգնելու համար
Առաքելությունը նշել է, որ տարիների ընթացքում, պաղեստինցի փախստականներին և նրանց բարեկեցությանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ