News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր` նոյեմբերի 23-ին, լրանում է լեհ հայտնի գրող, երգիծաբան եւ ֆանտաստ Ստանիսլավ Լեմի առաջին հրապարակման 60 տարին:

Google.ru-ն, ըստ ավանդույթի,  այսօր տոնական տեսքով է ներկայանում. յուրօրինակ անիմացիա` ստեղծված«Կիբերիադա» գրքում Դանիել Մրոզի հեղինակած պատկերների մոտիվներով:

Լեմը «Տեխնոլոգիաների գումարը» հիմնարար աշխատության հեղինակն է, որում հիացրել է վիրտուալ իրականության, արհեստական ինտելեկտի, նանոռոբոտների ստեղծմամբ,  ինչպես նաեւ զարգացրել է մարդու ինքնաէվոլյուցիայի գաղափարը, արհեստական աշխարհների արարումը եւ այլն:

Լեմի առաջին վեպը` «Տիեզերագնացները» , հրապարակվել է 1951թ.:  Գրողին լայն ճանաչում են բերել «Սոլյարիս»,  «Անհաղթը»  եւ «Կիբերիադա»  վեպերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ