News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների վարչակազմը կարծում է, որ Վաշինգտոնը չի դրդում Պեկինին հարձակվել Թայվանի վրա, ինչպես այդ մասին, ըստ Financial Times (FT) թերթի, հայտարարում էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցում տեղեկացրել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նրան խնդրել են մեկնաբանել FT-ի տվյալները, որը տեղեկացրել է, որ Սի Ծինփինը 2023թ. ապրիլին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, որ ԱՄՆ-ը դրդել է Չինաստանին հարձակում գործել Թայվանի վրա։ «Դա անհեթեթություն է։ Սա բացարձակ ճիշտ չէ։ Ես չեմ կարող մտնել պարոն Սի [Ծինփինի] գլխի մեջ եւ հասկանալ, թե որտեղ, ով եւ որտեղից է նրան տալիս այդ թեզիսները։ Դա պարզապես ճիշտ չէ»,- նշել է Քիրբին։

Պարբերականի տեղեկացմամբ՝ Չինաստանի նախագահը 2023թ. ապրիլին ԵՀ հանձնաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Վաշինգտոնը խաբեությամբ փորձել է ստիպել Պեկինին հարձակվել կղզու վրա, բայց Չինաստանի առաջնորդը կուլ չի տվել ԱՄՆ «խայծը»։ Ինչպես տեղեկացրել է աղբյուրներից մեկը, Սի Ծինփինը այս մտքերը հայտնել է նաեւ չինացի պաշտոնյաներին։

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունն ի պատասխան FT-ի հարցման՝ չի մեկնաբանել տեղեկությունն այս մասին, սակայն նշել է, որ ԱՄՆ-ը զենք է վաճառել Թայվանին եւ աջակցել կղզու «անջատողական ուժերին»։ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ԵՀ ղեկավարը չի բացահայտում տեղեկությունն անձնական հանդիպումների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ