News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Թայվանի Զինված ուժերը մեկ օրում գրանցել են Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 20 թռչող սարքեր եւ 7 նավեր կղզու մոտ։ Այս մասին նշվել է կղզու ՊՆ կայքում տեղադրված հայտարարությունում։

Ինչպես նշված է փաստաթղթում,  12 թռչող սարքեր հատել են Թայվանի նեղուցի միջին գիծը, մտել ՀՕՊ ճանաչման գոտի կղզու հարավարեւմտյան եւ հարավարեւելյան մասում։

Թայվանի բանակը ի պատասխան գործի է դրել օդուժը, նավերը, ինչպես նաեւ ցամաքային զենիթային հրթիռային համալիրները՝ թիրախներին հետեւելու համար։

Թայվանն ունի սեփական վարչություն 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ՝ ջախջախիչ պարտություն կրելով Չինաստանում քաղաքացիական պատերազմում։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի նահանգներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ