News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը


Հունիսի 10-17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3146 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 75 մեքենա։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 101, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 177 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 433, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 180, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 124, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 71 և 1476 այլ իրավախախտումներ։ 96 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 141-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 65-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 183-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 45 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12973 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 148 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 206, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 701 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 51, չամրակապված վարելու՝ 3223, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 239, վարելիս հեռախոսից օգտվելու՝419, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 40, արագության գերազանցման՝ 1174 և 3702 այլ իրավախախտումներ։ 502 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1576-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 517-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 136-ը՝ բեռնատարներ, 167-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի դրանից՝ տարբեր կասկածներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 29 անձ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական…
Օտարերկրացին վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ է արձակել. 2 ոստիկան վնասվածքներ են ստացել. ՆԳՆ խոսնակ
Նրա խոսքով՝ կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ…
Սյունիքում մեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 10 հոգով ծեծել են հորը և 3 որդիներին
Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ ոստիկանություն դիմած Հրայր Ա․-ի՝ նույն վիճաբանության ընթացքում Նարեկ Գ․-ին են միացել…
2024-ին Լեհաստանում ընտանեկան բռնությունից 17 երեխա է մահացել. լրատվամիջոց
Լեհաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին երկրում սեփական երեխաների...
Իսպանիայի վարչապետի կինը մասնակցել է կոռուպցիայի գործով դատավարությանը, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, այցելել է Մադրիդի դատարան, որտեղ նրան կանչել...
WSJ-ի լրագրող Գերշկովիչը Ռուսաստանում դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Դատարանը նախաքննությունն ավարտեց երկու նիստով, որոնք դռնփակ անցկացվեցին հունիսի 26-ին և հուլիսի 18-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ