News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարող է դառնալ Բելգիայի արտաքին եւ եվրոպական գործերի հաջորդ նախարարը ընթացիկ պաշտոնում իր լիազորությունների ավարտից հետո։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթի եվրոպական պարբերականը՝ հղում կատարելով անունը չնշած բելգիացի պաշտոնյաներին։

Նրանց տեղեկացմամբ՝ Միշելի նշանակումն ԱԳՆ ղեկավարի պաշտոնում իմաստ ունի՝ հաշվի առնելով նրա աշխատանքի փորձը որպես երկրի վարչապետ եւ Եվրոպական խորհրդի նախագահ։ Բացի այդ, «Բարեփոխական շարժում» կուսակցությունը, որի անդամ է Միշելը, բարձր արդյունքներ է ցուցաբերել Բելգիայի ֆրանսախոս մասի ընտրություններում։ Դրա շնորհիվ այն կարող է հավակնել մի քանի պաշտոնների Բելգիայի կառավարությունում, ներառյալ արտգործնախարարի պորտֆելը։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ Միշելի նշանակումը Բելգիայի ԱԳ նախարարի պաշտոնում միանգամայն իրատեսական է։

Հունիսի 10-ին RTBF հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Բելգիայի կառավարությունը, վարչապետ Ալեքսանդեր դե Կրոոյի գլխավորությամբ,  հրաժարական կտա նրա «Բաց ֆլամանդական լիբերալներ եւ դեմոկրատներ» կուսակցության ծանր պարտությունից հետո խորհրդարանական ընտրություններում։ Դե Կրոոն առայժմ ղեկավարում է կառավարությունը անորոշ ժամկետով, քանի որ կառավարող կոալիցիայի ձեւավորման գործընթացը կարող է երկար տեւել։ Քանի դեռ այն չի ավարտվել, հրաժարական տված կառավարությունը կշարունակի կատարել իր ֆունկցիաները «ընթացիկ գործեր» ռեժիմով։

Միշելը զբաղեցնում է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը 2019թ. դեկտեմբերի 1-ից։ Ներկայում սպառվում է այդ պաշտոնում գտնվելու նրա երկրորդ ժամկետը, ինչը բացառում է վերընտրման հնարավորությունը միության կանոններին համապատասխան։ 2014-2019թթ. Միշելը գլխավորել է Բելգիայի կառավարությունը, իսկ 2011-2019թթ. եղել է «Բարեփոխական շարժում» լիբերալ կուսակցության առաջնորդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ