News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան մտադիր է կրճատել իր ռազմական ներկայությունը Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկայում՝ մի քանի հարյուր մարդու հասցնելով։ Այս մասին տեղեկացրել է AFP գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են մոտ 100 զինվորական թողնել Գաբոնում (ներկա պահին նրանց թիվը երկրում 350 է), 100 զինվորական Սենեգալում (այժմ՝ 350), 100 Կոտ դ՛Իվուարում (այսօր՝ 600) եւ մոտ 300 Չադում, որտեղ այժմ գտնվում է հազար ֆրանսիացի զինծառայող։

Ֆրանսիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ