News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը BBC-ին հայտնել է, որ եթե Չինաստանը չփոխի իր քաղաքականությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցում, ստիպված կլինի բախվել հետեւանքների։

Սթոլտենբերգն ասել է, որ Պեկինը «փորձում է հասնել երկու արդյունքի»՝ ձգտելով աջակցել թե՛ Ռուսաստանի ռազմական ջանքերին, թե՛ պահպանել հարաբերությունները եվրոպական երկրների հետ։

«Դա չի աշխատի երկար ժամանակով»,- ասել է Սթոլտենբերգը BBC News-ին Վաշինգտոն կատարած իր այցի ժամանակ։

Շվեյցարիայի գագաթաժողովում, որը տեղի ունեցավ անցած հանգստյան օրերին, տասնյակ երկրներ պարտավորվեցին շարունակել աջակցությունը Կիեւին, Ռուսաստանը համաժողովն անվանեց ժամանակի իզուր կորուստ եւ հայտարարեց, որ կհամաձայնի խաղաղության բանակցություններին, միայն եթե Ուկրաինան ըստ էության հանձնվի։

Պատասխանելով հարցին, թե ինչ կարող են անել ՆԱՏՕ անդամները Ռուսաստանին Չինաստանի օգնության հարցում, Սթոլտեբերգը պատասխանել է, որ «մշտական խոսակցություն» է վարվում հնարավոր պատժամիջոցների մասին։

Նրա խոսքով՝ Չինաստանը «շատ տեխնոլոգիաներ է տրամադրում, այնպիսին, ինչպիսին է միկրոէլեկտրոնիկան, որոնք կարեւոր նշանակություն ունեն Ռուսաստանի համար հրթիռներ եւ զենք ստեղծելու գործում, որը նա օգտագործում է Ուկրաինայի դեմ»։

Սթոլտենբերգն ավելացրել է, որ «մի ինչ-որ փուլում մենք պետք է մտածենք ինչ-որ տնտեսական միջոցների մասին, եթե Չինաստանը չփոխի իր վարքը»։

Պեկինն արդեն գտնվում է որոշ պատժամիջոցների տակ Ռուսաստանին աջակցելու համար։ Մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց սահմանափակումների մասին, որոնք վերաբերելու են չինական եւ հոնկոնգյան մոտ 20 ընկերությունների։ Չինաստանը պաշտպանում է իր բիզնեսը Մոսկվայի հետ՝ հայտարարելով, որ չի վաճառում մահասփյուռ զենք եւ «խելամտորեն իրականացնում է երկակի նշանակության ապրանքների արտահանում օրենքներին եւ կանոններին համապատասխան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ՆԳՆ-ն նշել է կազմակերպված հանցավորության 76% աճի մասին պատերազմից հանցագործների վերադարձից հետո
Կազմակերպված հանցավորությունը Ռուսաստանում ավելացել է 76 տոկոսով...
Հաղթանակի դեպքում Թրամփը Մոսկվայի եւ Կիեւի հետ կքննարկի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը. Վենս
Հաղթանակի դեպքում Թրամփը Մոսկվայի եւ Կիեւի հետ կքննարկի ուկրաինական կարգավորումը...
ԵՄ-ում «Ուկրաինայի համար աղետ» են անվանել Վենսի թեկնածությունը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում. Politico
Օհայոյի նահանգից սենատոր Ջեյմս Դեւիդ Վենսի թեկնածության հաստատումը փոխնախագահի պաշտոնում աղետ է Ուկրաինայի համար...
Ուկրաինան հարվածել է Կուրսկի շրջանում ցածր լարման սարքավորումների գործարանին
Նահանգապետի խոսքով՝ աշխատողներից ոչ ոք չի տուժել։ Mash-ը գրում է, որ մինչ հրշեջների ժամանումը...
ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային, եթե նա որոշի Ռուսաստանին հրավիրել խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. Միլլեր
Միլլերը հավելել է, որ «Ուկրաինան այստեղ զոհն է», և հենց Ուկրաինան է «ականատես եղել ներխուժմանը, տեսել է իր...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի աջակցել Լեհաստանի ուղղությամբ թռչող ռուսական հրթիռները խոցելու առաջարկին
Ի պատասխան նա հայտարարել է. «ՆԱՏՕ-ի քաղաքականությունը մնում է անփոփոխ։ Մենք չենք մասնակցի այս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ