News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 84 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 59.250 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 40.250 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

հանրային սննդի ոլորտում․ հանդիսությունների սրահ ունեցող 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3.5 մլն դրամ տուգանք, և հանդիսությունների սրահ չունեցող 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 52 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 13 մլն դրամ տուգանք.

hացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 9 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․250 մլն դրամ տուգանք.

մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 21 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5․250 մլն դրամ տուգանք,

շենքերի կառուցապատման ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 22 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5․5 մլն դրամ տուգանք.

շինանյութի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք.

շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 19 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4.750 մլն դրամ տուգանք.

տնտեսական ապրանքների խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.5 մլն դրամ տուգանք.

տնտեսական ապրանքների խանութ, մթերային խանութի, առևտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք.

այլ ոլորտներում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 19-ին, կազմել է…
Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարը և Վասիլիս Մարագոսը քննարկել են դրենաժային թունելի բացման հարցերը
Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը նախ ներկայացրել է Վերակառուցման...
Կառավարությունը բանակցում է Էռնեկյանի թիմի հետ՝ «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու համար. «Հետք»
Կապանի «Սյունիք» օդանավակայանում միջազգային թռիչքներ կազմակերպելու…
Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ տնտեսական աճի միտումները
Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճի միտումները, բանկային համակարգում առկա...
103 շտապօգնության ծառայության հեռախոսահամարի կապը վերականգնվել է
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 18-ին, կազմել է...
Ամենաշատ