News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը հունիսի 12-14-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել են Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի (IALI) 17-րդ Կոնգրեսին ու Ասամբլեայի աշխատանքներին։

ԱԱՏՄ-ի փոխանցմամբ՝ այցի նպատակը գործընկերների հետ անհատական և խմբային մի շարք հարցերի քննարկումն էր և փորձի փոխանակումը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են 2021-2024 թթ. կատարված աշխատանքների հաշվետվությունները, աշխատանքային միգրանտների, աշխատավայրում սեռական և հոգեբանական բռնության դրսևորումներին առնչվող և մի շարք այլ հարցեր։

Հունիսի 14-ին կայացել է Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի ղեկավար կազմի ընտրությունը՝

նախագահի պաշտոնում վերընտրվել է Սինգապուրի ներկայացուցիչ Հո Սիոնգ Հինը,

գլխավոր քարտուղար է վերընտրվել Իսպանիայի ներկայացուցիչ՝ Անա Էրկորեկան,

գանձապետի պաշտոնում վերընտրվել է Շվեյցարիայի ներկայացուցիչ` Քրիստոֆ Իսելիին։

Ասոցիացիայի փոխնախագահներ են ընտրվել՝ Սլավիկ Սարգսյան (Հայաստան), Սամանտա Փիս (Մեծ Բրիտանիա), Ժաո Լի (ԱՄՆ), Ագնես Գլաս (Ֆրանսիա), Բերնհարդ Ռեյբել (Գերմանիա), Պալ Հիլմար Լունդ (Նորվեգիա):

Հանդիպման ժամանակ ընդունվել են որոշումներ, ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ։

Տպել
Ամենաշատ