News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են հրաժարվում նորություններից՝ գանգատվելով ձանձրույթից և դեպրեսիայից, դրա մասին հայտնի է դարձել է Օքսֆորդի համալսարանի լրագրության ուսումնասիրության Reuters ինստիտուտի (Reuters Institute for the Study of Journalism) իրականացրած Digital News Report 2024 հետազոտության արդյունքների ամփոփումից հետո։

47 երկրներում հունվար-փետրվարին անցկացված հարցման արդյունքներով՝ տասը հարցվածներից չորսը (39%) միտումնավոր խուսափում են լուրեր դիտելուց։ Սա 10 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ մարդկանց ցանկությունը՝ հեռու մնալ լրատվական օրակարգից, հավանաբար առնչվում է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի պատերազմներին։

Զեկույցը ցույց է տվել, որ լուրերից խուսափելու մարդկանց ցանկությունն ամենաբարձր մակարդակի վրա է: Մի շարք երկրներում, ներառյալ ԱՄՆ-ում, ընտրական գործընթացները այս երկրներում մեծացրել են նորությունների նկատմամբ հետաքրքրությունը, սակայն ընդհանուր նվազման միտումը կայուն պահպանվում է:

Նորություններին չափազանց ուշադիր հետևողների մասնաբաժինն ամբողջ աշխարհում 2017 թվականից ի վեր նվազել է՝ 63 տոկոսից հասնելով 47 տոկոսի։ Մեծ Բրիտանիայում 2015 թվականից ի վեր նորությունների նկատմամբ հետաքրքրությունը գրեթե կրկնակի նվազել է։

«Ակնհայտ է, որ լրատվական օրակարգը վերջին տարիներին առանձնապես խճճված էր: Համավարակ ր, պատերազմներ, ուստի լուրերից խորշելը մարդկանց համար միանգամայն բնական արձագանք էր՝ թե իրենց հոգեկան առողջությունը պաշտպանելու, թե պարզապես իրենց կյանքը շարունակելու առումով», - BBC մեդիա ընկերությանը տված հարցազրույցում նշել է զեկույցի հեղինակներից մեկը՝ Նիկ Նյումանը:

Վերջին տասնամյակում ավանդական լրատվական աղբյուրների լսարանը, մասնավորապես, հեռուստատեսությունը և տպագիր, կտրուկ նվազել է: Երիտասարդները նախընտրում են լուրեր իմանալ համացանցից կամ սոցիալական ցանցերից։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Մեծ Բրիտանիայում հարցվածների գրեթե երեք քառորդը (73%) լուրերը քաղում են առցանց եղանակով, 50%-ը՝ հեռուստատեսությունից և ընդամենը 14%-ը՝ տպագիր մամուլից:

Լուրերի համար ամենակարևոր սոցիալական հարթակը դեռևս Facebook-ն է, թեև վերջին շրջանում նրա ժողովրդականությունը սկսել է նվազել։ YouTube-ը և WhatsApp-ը նույնպես նորությունների կարևորագույն աղբյուրներից են, մինչդեռ TikTok-ը վերելք է ապրում՝ առաջին անգամ հանրաճանաչությամբ շրջանցելով X-ին (նախկին Twitter): Ամբողջ աշխարհում 18-24 տարեկան երիտասարդների շրջանում TikTok-ի ցուցանիշն բավական բարձր է՝ 23 տոկոս:

Ըստ զեկույցի հեղինակների՝տեսանյութի ձևաչափը համացանցում՝ հատկապես երիտասարդների շրջանում, դառնում է նորությունների ավելի ու ավելի կարևոր աղբյուր։ Միևնույն ժամանակ, կարճ լրատվական տեսահոլովակներն ամենագրավիչն են. հենց նման նյութերն է նախընտրում TikTok-ը։

«Օգտատերերը նախընտրում են տեսանյութը, քանի որ այն հեշտ է կիրառման համար և  համապատասխան և գրավիչ բովանդակության լայն շրջանակ է ապահովում»,- պարզաբանել է Նիք Նյումանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում անցկացվեց հայ-հնդկական համատեղ միջազգային մեդիա համաժողով (ֆոտո)
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի և Հնդկաստանի մեդիաոլորտի ներկայացուցիչներ, մարզական մեկնաբաններ, ուսանողներ...
CNN լրատվական ընկերությունը մոտ 100 աշխատատեղ կկրճատի
Մենք կառուցում ենք ապագայի միլիարդ դոլար արժողությամբ թվային բիզնեսը», - նշել է ընկերության գործադիր․․․
Վստահ եմ, որ հաղթելու եմ հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում. Գարեգին Խումարյան
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության  նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը մասնակցում է գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով իրականացվող երկրորդ մրցույթին...
«Կանգ չառանք, երբ ամիսներով կամ տարիներով բացակայում էր աշխատավարձը». Վահե Տեր-Մինասյանը հեռացել է «Շանթ» ՀԸ-ից
Անսահման շնորհակալ եմ իմ հեռուստադիտողին՝ շնորհակալ եմ, որ Դուք կաք ու գնահատում եք մեր տարիների աշխատանքը...
Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար կրկին մրցույթ է հայտարարվել
Փաստաթղթերը Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմի ղեկավարին…
Մոսկվայի դատարանը «Վեստի»-ի նախկին հաղորդավարուհի Ֆարիդա Կուրբանգալեևային հեռակա կարգով ձերբակալելու վճիռ է արձակել
Ֆարիդա Կուրբանգալեևան մեղադրվում է ահաբեկչության դիմելու հրապարակային կոչերի...
Ամենաշատ