News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Հունիսի  17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գլխավոր տնօրեն Բենժամին Բլանշաղի գլխավորած պատվիրակությանը։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ Էջմիածնի  և կազմակերպության միջև ձևավորված գործակցությանը, որի արդյունքում արդիականացվում է Մայր Աթոռի տպարանը։

Իր հերթին պարոն Բենժամին Բլանշաղը Հայոց Հովվապետին տեղեկություններ փոխանցեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գործունեության մասին՝ ի մասնավորի անդրադառնալով Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող կրթական, գյուղատնտեսական, առողջապահական, ինչպես նաև քրիստոնեական և մշակութային հուշարձանների վերականգնմանն ուղղված ծրագրերին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նովոչերկասկի հայկական եկեղեցուն նվիրաբերել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի մաunւնքը
Համատեղ աղոթքից հետո՝ ի նշան ռուս և հայ եկեղեցիների միջև եղբայրական…
Գարեգին Բ-ն ընդունել է Արագածոտնի թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներին
Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, կարևորեց Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող երիտասարդական…
Շարունակելու ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայագիտական առաքելությունը․ Արամ Ա
Հանդիսութեան ներկայ էին միաբան հայրեր, բաժանմունքի յանձնախումբի…
Վերաօծվել է Գուգարաց թեմի առաջնորդանիստ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին (վիդեո)
Ընթացքում անհրաժեշտություն է առաջացել վերականգնել նաև Սուրբ խորանը...
Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի համաժողովում բարձրաձայնվել է Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման մասին
Հուլիսի 7-10-ը Իսպանիայի Մալագա քաղաքում սկսվել են Եվրոպական Եկեղեցիների…
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին․ եկեղեցիներում կմատուցվի պատարագ
Այս կիրակի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը մեռելոց է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ