News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի կիրարկման վերանայման, ակտիվների վերականգնման և Միջազգային համագործակցության հարցերով աշխատանքային խմբերի հանդիպումներին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Լառա Պետրոսյանը համաժողովին հանդես է եկել որպես բանախոս և ներկայացրել է Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կիրարկմանն ուղղված Հայաստանում իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն բարեփոխումները։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է միջազգային մոնիթորինգային մեխանիզմների կարևորությանը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ պատշաճ իրականացնելու ստանձնած միջազգային պարտավորությունները։

Լառա Պետրոսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կիրարկման մեխանիզմի 2-րդ փուլի շրջանակում դիտարկվող թեմաների և թեմատիկ հաջորդականության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու առաջարկները՝ ընդգծելով գնահատման զեկույցի արդիական լինելու և պետությունում իրականացված վերջին բարեփոխումները պատշաճ արտացոլելու անհրաժեշտությունը։

ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կիրարկման ընթացքի վերանայման մեխանիզմի 1-ին փուլի 1-ին շրջափուլի շրջանակում գնահատվել են ՀՀ կողմից Կոնվենցիայի 3-րդ (քրեականացումը և իրավապահ գործունեությունը) և 4-րդ (միջազգային համագործակցությունը) գլուխների դրույթների կատարումը։ 2-րդ շրջափուլի շրջանակում գնահատվել է Կոնվենցիայի 2-րդ (կանխարգելման միջոցներ) և 5-րդ (ակտիվները վերադարձնելու միջոցները) գլուխների կատարումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Nordic Monitor. Թուրքիան հույս ունի ստանալ Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուի հարցում
Սպասվում է, որ թուրք թեկնածուն աջակցություն կստանա Ռուսաստանից
Ինչպե՞ս են Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հակառուսական բանաձևին
Փաստաթղթին կողմ է քվեարկել 99 երկիր, 9 պատվիրակություն դեմ է քվեարկել, 60-ը ձեռնպահ է մնացել
Իսրայելը UNRWA-ի ղեկավարին ուղարկել է ՄԱԿ-ի 100 աշխատակիցների ցանկը, որոնք ենթադրաբար ՀԱՄԱՍ-ի անդամներ են
Նշվում է, որ այդ ցանկը ՄԱԿ-ի աշխատակիցների «ավելի լայն ցանկի» մաս է կազմում...
ՄԱԿ-ը հույս է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունավետության վերաբերյալ
Մենք իսկապես հուսով ենք, որ գործընթացի կարգավորումը կտա իր պտուղները...
ՄԱԿ-ը և ԵՄ-ն դատապարտել են ռուսական հրթիռային հարձակումը Կիևի հիվանդանոցի վրա
Ռուսաստանը շարունակում է անխղճորեն հարձակվել ուկրաինացի խաղաղ բնակիչների վրա. Այսօրվա օդային...
Գուտերեշը կոչ է արել խաղաղություն հաստատել Ուկրաինայում՝ կազմակերպության կանոնադրության համաձայն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև ասել է, որ խաղաղության հասնելը պետք է լինի աշխարհի «բազմակողմ համակարգի գլխավոր նպատակը»...
Ամենաշատ