News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի վարչակազմում հայտնել են, որ Ուկրաինան պետք է հաղթի պատերազմում, որը նրա դեմ վարում է Ռուսաստանը, որպեսզի մտնի Հյուսիսատլանտյան դաշինք։ Այս մասին ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի ապագան է, որը պետք է շատ բան անի, որպեսզի միանա դաշինքին, որը պետք է անեն նրա բոլոր անդամ երկրները։

«ՆԱՏՕ-ն եւ Միացյալ Նահանգներն ասել են, որ  սկզբում Ուկրաինան պետքէ շահի այս պատերազմը (որպեսզի մտնի ՆԱՏՕ), եւ մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի նա հաղթի»,- նշել է Քիրբին։

Սպիտակ տան ներկայացուցիչը նաեւ նշել է, որ ցանկացած պարագայում պատերազմի ավարտից հետո Ուկրաինան կունենա երկար սահման ՌԴ-ի հետ եւ «անվտանգության սպառնալիք ուկրաինացի ժողովրդի համար»։

«Հենց այդ պատճառով նախագահ (Բայդենը) G7-ի հանդիպման ժամանակ ստորագրել է երկկողմ համաձայնագիր անվտանգության մասին... որպեսզի երկար ժամանակի ընթացքում Ուկրաինայի ռազմապաշտպանական համալիրը կարողանա ունենալ ինքնապաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ։ Եվ դա ներառում է ԱՄՆ օգնությունը»,- նշել է Քիրբին։

Նա նաեւ ավելացրել է, որ Վաշինգտոնը կաշխատի Կիեւի հետ յուրաքանչյուր քայլում, որպեսզի հասնի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկի. Որքան քիչ լինեն զենքի օգտագործման սահմանափակումները, այնքան ՌԴ-ն ավելի ակտիվորեն կձգտի խաղաղության
Որքան քիչ լինեն արդյունավետ զենքի կիրառման սահմանափակումները, այնքան Ռուսաստանը ավելի ակտիվ կձգտի...
Bloomberg. Ուկրաինան սկսել է բանակցությունների երկրորդ փուլը՝ 20 միլիարդ դոլար պարտքի վերակառուցման շուրջ
Նրա խոսքով, պարտատոմսերի սեփականատերերը ստորագրել են չբացահայտման համաձայնագիր...
Եվրահանձնաժողովի ղեկավարը քննադատել է Օրբանի «խաղաղեցման առաքելությունը» Մոսկվայում
Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ Ռուսաստանը շարունակում է առաջխաղացումը Ուկրաինայում՝ հենվելով հյուծող...
ՌԴ-ն թույլատրել է «միջուկային հագեցվածությամբ» հրթիռներ տեղակայել՝ ի պատասխան Գերմանիայում ամերիկյան զենքի տեղակայման
Հուլիսի 11-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կսկսի հեռահար սպառազինությունների...
Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում ոչ մեկի համար Եվրամիությունում
Ռուսաստանը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում ոչ մեկի համար...
Կիևին սպառազինությունների մատակարարումը համակարգող ՆԱՏՕ-ի շտաբը կբացվի սեպտեմբերին
Նա նաև խոստացել է, որ Լոնդոնում կքննարկեն «արևմտյան ժողովրդավարության պաշտպանությունը» ոչ միայն...
Ամենաշատ