News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Այս բռնաճնշումների ալիքը ասոցացվում է ՀՅԴ-ի հետ. ինձ համար հավոր արտասովոր է, երբ անձին հարցաքննելիս քննիչը հարցնում է՝ կուսակցակա՞ն ես: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փաստաբան Վահե Եփրիկյանը:

«Ինձ համար անհասկանալի է, երբ անձի նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվում եւ գրվում է՝ ՀՅԴ անդամ: Այն պայմաններում, երբ էդ մարդը ՀՅԴ անդամ չէ: կոնկրետ մի դրվագով մենք նախապես հայտարարել ենք, որ ցուցմունք չենք տալու, ու հետո որոշում ենք ցուցմունք տալ, անձը հայտարարում է, որ ես ընդհանրապես կուսակցական չեմ, ՀՅԴ անդամ չեմ: Եվ սա միակ դեպքն է, որ այդ անձի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելքի եւ գրավի խափանման միջոց: Հիմնավոր կասկածը բացակայում է: Ձերբակալման արձանագրության մեջ գրված է, որ անձը ձերբակալվել է հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած  կասկածի հիմքով, այսինքն բռնվել է  հանցանքը կատարելու պահին: Ընդ որում, երնթադրյալ կասկածը 40-50 հոգու նյութապես շահագրգռելն է հավաքի տանելու համար: Հիմա ասում եմ՝ հարգելի քննիչ ջան, էս մարդը առավոտյան ժամը 07.50 րոպեին իրենց տնը, իր անկողնու տակ քնած վիճակում ո՞նց է 50 հոգի մարդ պահում: Ու ոնց է այդ 50 հոգուն նյութապես շահագրգռում, գդալով մեղր է տալի՞ս հատ-հատ, որ ուտեն»,-ասաց նա:

Եփրիկյանի խոսքով, ՀՅԴ-ի դեմ բռնաճնշումները ակնհայտ երեւում են. «Կարելի է ցանկացած հանցակազմի երկրորդ մասը որակյալ հանցակազմ սարքել, եթե ՀՅԴ-ական ես: Եթե գողություն ես արել, նորմալ է, բայց եթե դաշնակցական ես ու գողություն ես արել, արդեն  ծանրացնող հանգամանք է: Այսօր կալանքների, տնային կալանքների մեծ մասը կիրառվում է երկու պարագայում, որ կամ ՀՅԴ-ական ես, կամ արցախցի ես: Էս մարդիկ պրոբլեմ ունեն ՀՅԴ-ի ու արցախցիների հետ: Բա եթե մարդն արցախցի դաշնակցական է, իրեն ի՞նչ են անելու»:

Փաստաբանի նմերկայացմամբ, նյութապես շահագրգռելը այն է, որ եթե չշահագրգռեին, նրանք հավաքին չէին գալու. «Հիմա ինչ-որ մեկն ինձ ուզում է ապացուցել, որ ՀՅԴ-ականները չէն գալու միտինգի, եթե  կարողանային ոտքով գա՞լ: Եղեգնաձորից մարդը ո՞նց գա հասնի: Ասենք ես Աբովյանից իմ մեքենայով գալիս եմ միտինգի: Ընկերս ասում է՝ ես էլ եմ ուզում գալ, բայց փող չունեմ: Ես ասում եմ՝ նստի մեքենան, միասին գնանք: Հիմա ես նյութապես շահագրգռո՞ւմ եմ: Գործ կարել էլ չգիտեն»,-ասաց Եփրիկյանը:

«Այն ընկերները, որոնք այս փնթի որոշումներն իրենց կաբինետներում գրում են, գալիս են դատարան, իհարկե, ամոթով են գալիս, թամամ  իրավական վեճ էլ չի ստացվում, էս մարդիկ պետք է որոշակի քաջություն ունենան հասկանալու համար, որ այն քաղաքացիները, որոնք դուրս են գալիս փողոց, ենթարկվում են նռնակների պայթյուններից առաջացած վնասվածքների, էդ քաղաքացիները դուրս են եկել նրա համար, որ այդ քննիչները աշխատասենյակներ ունենան, որ կարողանան իրենց որոշումները գրեն հայոց լեզվով, որպեսզի դատավորներն էլ իրեն գլխավերեւում ունենան հայաստանի զինանշանն ու դրոշը, ոչ թե Ադրբեջանի»:

Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ այս ամենը շարունակվելու է, քանի որ «անձը, որը շուրջ 20 տարի փրփուրը բերանին փորձել է ապացուցել, որ ոստիկանությունը 10 մարդ է սպանել, մարտի 1-ը անընդհատ շահարկողները այսօր ԱԺ ամբիոնից հայտարարում են՝ ոստիկանության աշխատողը դեռ մի հատ էլ դրվատելի արարք է արել, ի՞նչ պատժելու մասին է խոսքը: Այսինքն քարտ-բլանշ է տալիս ոստիկանությանը, ասում է՝ գործեք, եթե իմ աթոռի համար եք ջարդում, փշրում, սպանում, ինչ ուզում եք՝ արեք»,- հայտարարեց Վահե Եփրիկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ