News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Երկու տարի մենք աղաղակում ենք, ասում ենք, դիմում ենք գրում, որ դպրոցը, խմելու ջուրը, գերեզմանները, վարելահողերը կամ իրենց վերահսկողության,  նշանառության տակ են, կամ էլ միջդիրքային հատվածում, Նիկոլ Փաշինյանը եկել ասում է՝ բա՞ վարելահողերը:  Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Ներքին Հանդի բնակիչներից մեկը՝ խոսելով անցյալ շաբաթվա ավարտին Նիկոլ Փաշինյանի այցի մասին: Նա նշեց, վարչապետը  գյուղացիներին վարելահողերի մասին է հարցրել, ինչը շատ է զարմացրել նրանց:

«Չեմ հասկանում, ինքը տեղյակ չի՞: Երկու օր է, ուղեղումս դա է պտտվում՝ էս ի՞նչ եկավ մեզ ասեց ու գնաց»,-հավելում է նա: 

«Գյուղի բնակիչներն առաջին հերթին անվտանգության մասին հարցրեցին,  հետո խմելու ջրի,  տների տանիքների: Դե մեր խմելու ջրի աղբյուրը թշնամու վերահսկողության տակ ա, նոր ջրագիծ են կառուցում, այդ աշխատանքների վերաբերյալ խոսեցին:  Բայց մեզ ավելի շատ մեր անվտանգությունն է հետաքրքրում, վտանգավոր գոտում ենք ապրում, տանիքը մեզ համար այնքան էական չէ, որքան մեր անվտանգությունը»,-ասում է բնակիչը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը գյուղացիների հետ զրույցում ասել է, որ Ներքին Հանդում էլ են սահմանազատման և սահամանգծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես Կիրանցում են իրականացվել:

«Կիրանցի հատվածում տեղադրված ցանկապատը ցույց տվեց, ասաց՝ Ներքին Հանդում էլ է էդպես լինելու, ո՛չ կենդանին կանցնի, ո՛չ թշնամին:  Փամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի: Ի՞նչ կենդանի, գյուղում կենդանի էլ չունենք:  Նշեց, որ նախկինում գծված սահմանով է լինելու: Սահմանազատման աշխատանքների համար հստակ ժամկետներ չասաց, ասաց՝ դա բարդ գործընթաց է»,-հավելեց Ներքին Հանդի բնակիչը:  

«Ես ընդհանրապես հույս չունեմ այս սահմանազատումից: Մտածում եմ՝ հողը միայն կռվով են հետ վերցնում: Անզեն  աչքով էլ երևում ա՝ նրանք նոր խրամատներ են փորում. չեմ պատկերացնում՝ ոնց են հետ քաշվելու մեր տարածքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիևի ռեժիմի քարոզչությունը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը. Տիգրան Բալայան
Հենց բրիտանական կողմն է առաջարկել հանդիպման անցկացումը, և Հայաստանի…
Հայաստանի սխալ «շրջադարձը» «դեպի Արևմուտք». The National Interest
Հայաստանի հեղափոխական իշխանությունը, ըստ երեւույթին, Ռուսաստանից «շրջվում» է դեպի Արևմուտք՝ գնալով...
Իրարամերժ հայտարարություններ՝ Լոնդոնից. ըստ երևույթին, խնդիրը հանդիպման օրակարգն է եղել. Ստեփան Դանիելյան
Լոնդոնից իրարամերժ հայտարարություններ ենք լսում: Ադրբեջանական կողմը...
Հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիեւ երկկողմ հանդիպում ունենալ. ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը. ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր...
Հաջիեւը հավաստիացնում է. Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Իլհամ Ալիեւի հետ Լոնդոնում
Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ալիեւի հետ...
Նույնիսկ եթե Կիրանցի բնակիչները չունեն սեփականության իրավունքի վկայական, նրանք փոխհատուցում պետք է ստանան. ՄԻՊ
Կիրանցի բնակիչներից տների փոխհատուցման չափով բողոքներ չենք ստացել, բայց…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ