News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ներկայացված ապացույցների մեջ մի փաստաթուղթ կար, որտեղ նշված էր, որ ՀՅԴ անդամներից մեկը, ըստ ձայնագրության, իբր ամսի 12-ին պետք է գրոհեին ԱԺ շենքի վրա: Այս մասին յսօր՝ հունիսի 18-ին, ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով ասուլիսում ասաց փաստաբան Մկրտիչ Դավթյանը՝ հավելելով, որ այդ ձայնագրությունը տարածել է «New Armenia» բլոգը, որը վարչապետի կամ իրենց կողմից ստեղծված բլոգ է:

«Ի վերջո, քննիչն ընդունեց, որ որեւէ ձայնագրության մեջ չկա, որ Գերասիմ Վարդանյանը նման արտահայտություն է արել: Դատարանին խնդրեցի, որ շինծու փաստ է արձանագրվել: Նաեւ գրել էին, որ գնում ենք անկարգություններ իրականացնելու: Արձանագրվեց, որ այդ մասն էլ չկա ձյնագրության մեջ:

Ես դատարանում վիճարկել եմ նաեւ մեղադրանքի իրավական հիմքը, որ հավաքի մասնակիցները ցանկացել են մտնել պետական նշանակություն ունեցող շենք, եւ նկարագրում էին այդ հորինված փաստարկի հանգամանքները: Ես հարց բարձրացրեցի, որ եթե հունիսի 12-ին հավաքի մասնակիցները ցանկանային գրոհել ԱԺ-ի շենքը, կգրոհեին Բաղրամյան փողոցից, որտեղ ոստիկանների մի շարք էր կանգնած, ի տարբերություն Դեմիրճյան փողոցի, որտեղ հռոմեական լեգեոնների վահաններով զինված 4-5 շարք կանգնած էին, հետեւում էլ կարմիր ու սեւ բերետավորները»,-ասաց նա:

Մկրտիչ Դավթյանի խոսքով, ասում են՝ ՀՅԴ-ն փողեր է բաժանել. «Այտեղ ձայանգրության մեջ մի տեղ իրենք էլ են նշել, որ 60 հոգուն 150 հազար դրամ, բայց նաեւ ամրապնդել են հանգամանքը, որ յուրաքանչյուրին 10-12 հազար փող են տվել: Դատարանին դիմեցի, ասացի՝ 10 անգամ 60 հոգու, անում է 600 հազար: Պետք է բաժներին 600 հազար: Հիմա ո՞րն է այստեղ ճիշտ:

Իմ պաշտպանյալները նշել են, որ իրենք որևէ մեկին նյութապես չեն շահագրգռել հավաքներին մասնակցելու  նպատակով»,-ասաց փաստաբանը:

Նա նկատեց, որ աբսուրդ է, որ ՀՅԴ-ն  ժողով է անում, որոշում է  կառույցի այն անդամները, որոնք ի վիճակի են գալ հավաքի, մեքենաներ չունեն,  ապահովում են  մեքենաներով ու ասում են՝ մեքենաները լիցքավորեք, այդ 10-12 հազար դրամը լիցքավորման համար է, յուրաքանչյուր մեքենայով՝ 5 հոգի. «Կուսակցական ընկերները, որ գնում են, համարել են նյութապես նրանց շահագրգռել։

Այսինքն, մարդն ուզում է գնալ, հնարավորություն չունի, եթե գալիս, նստում է մեքենան, գնում, համարում են՝ անձնապես շահագրգռել են նրան»։

Փաստաբանը նաև պատմեց մեկ այլ փաստի մասին. «Պաշտպանյալը, որին քննել են այդ պահի դրությամբ, փաստաբան է պահանջել, ասել են՝ առաջին անգամ հարցաքննվելու ժամանակ փաստաբան պետք չէ։ Հետո սկսվել է հարցաքննությունը, նորից է պահանջել փաստաբան, նորից ասել են՝ պետք չէ։ Ակնհայտ համոզմունք է  ձևավորվում, որ քաղաքական պատվեր է կատարել քննչական մարմինը։ Ոստիկանությունն ավելի հեռուն է գնացել.  իմ պաշտպանյալը գտնվել է ձերբակալման վայրում, աշխատակիցն ասել է, այն էլ ՀՅԴ-ականի, դու այդ պաշտպանյալից հրաժարվի, ինքը քեզ լավ տեղ չի տանում, ինքը Դաշնակցական է, բայց ես կուսակցական չեմ», -ասաց Մկրտիչ Դավթյանը:

Տպել
Ամենաշատ