News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած քաղաքացիներից 5-ը դեռևս գտնվում են հիվանդանոցում. այդ թվում՝ NEWS.am-ի օպերատորը: 

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը NEWS.am-ին հայտնեց, որ հիվանդանոցում գտնվող 5 բուժառուներից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքինը՝ թեթև:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք: Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում և Գերմանիայում 4 մարդ է ձերբակալվել՝ «Հըզբոլլահ»-ին կամիկաձե ԱԹՍ-ների բաղադրիչներ մատակարարելու մեղադրանքով
Հետաքննությունը սկսվել է Իսպանիայում...
Վերին Խոտանանի եկեղեցու մոտակայքում «Կամազ»-ներ են բախվել
Հուլիսի 18-ին՝ ժամը 11:38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
«Շանգրի Լա»-ի մոտ բախվել են «Honda»-ն ու «Nissan X-Trail»-ը. վերջինս բախվել է երկաթե արգելապատնեշներին
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ...
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ ՆԳՆ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական…
Հանձնուքից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր.«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
ՔԿ–ն Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նոր խափանման միջոցի միջնորդություն է ներկայացրել. փաստաբան
ՀՀ քննչական կոմիտեն Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի...
Ամենաշատ