News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Կոնվերս Բանկը ներկայացրել է պարտատոմսերի թողարկմամբ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունը և այդ հարցում իր փորձառությունը: Սա լավագույն այլընտրանքն է պարտքի դիվերսիֆիկացման տեսանկյունից, որի շնորհիվ, միաժամանակ, ընկերությունը դառնում է առավել ճանաչելի կապիտալի շուկաներում, բարձրանում է վստահությունն ընկերության նկատմամբ:

Կոնվերս Բանկի կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանի խոսքով, միջոցներ ներգրավելու այս ուղին բիզնեսին հնարավորություն է տալիս որոշակիորեն անկախ լինել բանկային վարկային պրոդուկտներից ու ավելի լավ կառավարել ներգրավված միջոցները, ինչպես նաև ստեղծում է կորպորատիվ կառավարման նոր մշակույթ։

«Սա բիզնեսի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման լավագույն եղանակներից է, որը հնարավորություն է տալիս միջոցներ ներգրավել առանց էական հավելյալ ծախսերի, առանց գրավի ու երաշխավորության, իսկ պարտատոմսերի շրջանառման ընթացքում չմարել անվանական արժեքը՝ այդ գումարն ուղղելով բիզնեսի զարգացմանը»,-ասել է նա:

Եվրոթերմ ընկերության տնօրեն Վահե Ղազարյանը ներկայացրել է պարտատոմսերի թողարկման հարցում Բանկի հետ համագործակցությունը: Կոնվերս Բանկի աջակցությամբ այդ ընկերությունը թողարկել, հաջողությամբ տեղաբաշխել և ցուցակել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմս:

Նրա խոսքով՝ «պարտատոմսերի թողարկումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսվարողների համար, սովորական կարճաժամկետ նախագծերից հնարավոր է դառնում անցում կատարել երկարաժամկետ ռազմավարական նախագծերի մշակմանն ու իրականացմանը»:

Անդրադարձ է կատարվել նաև պետական սուբսիդավորման ծրագրից օգտվելու հնարավորությունը: Դրա շրջանակում պարտատոմսերի՝ բորսայում ցուցակվելուց հետո տնտեսվարողը ստանում է սուբսիդավորում թողարկման անվանական արժեքի 2%-ի, իսկ շրջանառման տարիների համար՝ 3-ական տոկոսի չափով:

Տեսանյութն՝ այստեղ

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Payoneer. Արտերկրից եկամուտ ստացողների գիտակցված ընտրությունը
ԱրՔա համակարգի բոլոր բանկոմատներից անվճար կանխիկացնել գումարը, եթե բաժանորդագրված եք C360 փաթեթներից որևէ մեկին...
2024-ի առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 11.3%-ով
2024թ․-ի 1-ին կիսամյակում բանկային համակարգն ապահովել է շուրջ 172 մլրդ...
Ամառը վառ ա լինելու՝ AMIO Visa Digital քարտերի 10% քեշբեքով
Ամիօ բանկի հաճախորդ ես և դեռ չունե՞ս AMIO Visa Digital քարտ...
Անդրանիկ Գրիգորյան. Կոնվերս Բանկը Հայաստանում նորարարության առաջնագծում
Բիզնես գործընթացները կառուցելով գիտելիքի և հաճախորդների փորձառության վրա՝ Կոնվերս Բանկը պարբերաբար զարգացնում է Մոբայլ հավելվածը, արդեն իսկ ավտոմատացվել է Օժանդակող գրասենյակի աշխատանքը...
Կոնվերս Բանկն աջակցում է էներգաարդյունավետության բարձրացմանը
Այսօր կփորձենք հասկանալ այդ երկու հասկացությունների տարբերությունը և պարզել՝ ինչպե՞ս հասնել էներգաարդյունավետության...
Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով
Համալրման արդյունքում Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալն այժմ ավելի քան 40 մլրդ ՀՀ դրամ է, իսկ ընդհանուր կապիտալը՝ ավելի քան 66 մլրդ ՀՀ դրամ...
Ամենաշատ