News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Մեր նահատակները զոհվել են, որ երեխեքը ազատ ապրեն: Այս մասին Սյունիք կատարած այցի ընթացքում Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ նահատակները զոհվել են ոչ թե նրա համար, որ երեխաների պարանոցին խաչքարեր կապվեն, այլ, որ նրանք ապրեն։

«Ուր գնում ես, ասում են՝ եկեք խաչքար դնենք, հա, հասկացանք, ինչքա՞ն խաչքար դնենք. մեկ, երկու, հիսուն, հարյուր։ Եկեք ամենքի վզից էլ մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք երեխեք, սա ձեր առաքելությունն է։ Կամ խաչքարերը ոտքերից կապենք, ասենք՝ քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդն եք դուք։ Մեր նահատակները զոհվել են, որ երեխեքի վզից խաչքար կապե՞նք, ո՛չ, զոհվել են, որ ապրեն, որ ազատ ապրեն, կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանալը ամոթ չլինի»,- համոզմունք է հայտնել երկրի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ